Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Դերասանուհի Քեյթ Մարան՝ Քեւին Սփեյսիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելու մասին

12:40, 4 ապրիլի

«Խաղաքարտե տնակ» սերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ խաղում էր անկրկնելի Քեյթ Մարան ու գերտաղանդավոր Քևին Սփեյսին, անկասկած ամենահաջողվածն էր։ Շուտով կթողարկվի նոր եթերաշրջանը, որտեղ գլխավոր դերը կատարելու է Ռոբին Ռայթը (Քլեր Անդերվուդ), քանի որ ինչպես գիտեք՝ Քևին Սփեյսիին արդեն հեռացրել են նախագծից, որովհետև Էնթոնի Ռեփը, որը նկարահանվել էր Star Trek հեռուստասերիալում, Սփեյսիին մեղադրել էր 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ (այն ժամանակ դերասանը 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26)։ Հետո այդ մեղադրանքներին միացել էին ևս երեք դերասաններ, ու Քևին Սփեյսիի կարիերայի վրա ամերիկյան շոու բիզնեսը որոշել է խաչ դնել (ինչպես կասեր Միխայիլ Զադորնովը՝ «Բա հիմար չե՞ն»)։

Սերիալում Սփեյսիի գործընկեր Քեյթ Մարան (նա կատարել է լրագրողուհու դեր, որը քնում էր Սփեյսիի հերոսի հետ՝ տեղեկությունների դիմաց, իսկ Քևինի հերոսը սպանում է նրան երկրորդ եթերաշրջանում) New York Times -ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտահոգված է նրանով, ինչ տեղի է ունենում Քևինի շուրջը։

«Ես առայսօր ցնցված եմ Քևին Սփեյսիի շուրջը բարձրացած այս ամբողջ աղմուկից։ Ես իսկապես չէի ակնկալում նման բան»,- նշում է Քեյթ Մարան։

Ռոբին Ռայթը, որը սերիալում կատարում է Սփեյսիի հերոսի՝ նախագահ Ֆրանկ Անդերվուդի կնոջ դերը, իր հերթին հայտնել է, որ ուրախ է, որ իր հերոսուհին ֆիլմում պետության ղեկավար է դառնալու։

«Ես սերիալում նկարահանվել եմ ամենասկզբից, ու ինձ դուր է գալիս այն միտքը, որ իմ հերոսուհին հասնում է նրան, ինչին ձգտում է»,- ասում է Ռայթը։

Քևին Սփեյսիի մասին այս պահին հայտնի է միայն այն, որ նա մեկնել է բուժման Արիզոնայի The Meadows ռեաբիլիտացիոն կենտրոն՝ սեռական կախումից բուժվելու համար։ Դա այն նույն կենտրոնն է, որտեղ բուժում է անցել նաև Հարվի Վայնշթեյնը։

Լուսանկարները՝ Netflix, REX, Getty, Shutterstock

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել