Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Երեւանյան ազդ. ինչ դիտել եւ ուր գնալ այս շաբաթ

11:10, 9 ապրիլի

NEWS. am STYLE -ը շարունակում է պատմել ձեզ մեր մայրաքաղաքում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին։ Այս շաբաթ մեր մայրաքաղաքում բազմաթիվ  իրադարձություններ են ծրագրված, ընդ որում՝ բավականին հետաքրքիր ու բազմազան։

Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում այսօր՝ ժամը 19։30-ին բարեգործական համերգ է տալու «Տիեզերք Band»-ը, որը կատարելու է ազգային երգեր իր երգացանկից, նաև՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության «Երազի տուն» վերականգնողական կենտրոնում գտնվող մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին։  

Տոմսերն արժեն 1500, 3000, 5000 դրամ։

Ապրիլի 12-ին Երևանում կկայանա Թամարա Գվերձիթելիի  համերգը։ Վրաստանի ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան ու դերասանուհի Թամարա Գվերձիթելին հանդես է գալու «Վերադարձ» մենահամերգով, որը ծրագրված է ապրիլի 12-ին, ժամը 19։30-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Միջոցառումը  կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ապրիլի 13-ին Երևանում մեկնարկում է քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու համար մեր երկիր են ժամանելու մարզիկներ 15 երկրներից, նաև հյուրեր Չինաստանից՝ Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ֆու Բիաոյի ղեկավարությամբ։

Ապրիլի 13-ին, ժամը 20։00-ին Երևանի տիկնիկային թատրոնում Zhest Events-ի տասնամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում համերգ է տալու հունական Rotting Christ ռոք խումբը, որին բեմին կընկերակցի վրացական Psychonaut 4 խումբը։

Եվ նորից ապրիլի 13-ին Քրիստինա Պեպելյանը, «Նեմրան», Սոնա Ռուբենյանը, «Գողթը», «Միքայել Ոսկանյանն ու ընկերները», «Կարինա Առուստամյանն ու The Band»-ը, Արամ MP3-ն ու այլ աստղեր բարեգործական համերգ են տալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները հատկացվելու են «Արաբկիր» ԲԿ նյարդաբանական բաժանմունքում բուժում անցնող երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերմանը, նաև  ինֆեկցիոն բաժանմունք ընդունվող անապահով ընտանիքների երեխաներին առաջին անհրաժեշտության պարագաներ գնելուն։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել