«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Նա ինձ այնպես ընդունեց, ասես մենք վաղուց ծանոթ ենք եղել». 16-ամյա հայուհին՝ Օլգա Բուզովայի մրցույթում հաղթանակի ու նրա հետ հանդիպման մասին

15:05, 12 ապրիլի

Ռուս հայտնի հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան օրերս մրցույթ էր հայտարարել «Она не боится» երգի cover տարբերակի համար, ինչի արդյունքում ընտրել էր երեք հաղթողների, որոնց թվում էր նաեւ 16-ամյա հայուհի Միլյա Օհանեսյանը: Պարզվում է՝ աղջիկն արդեն ծանոթ է Բուզովայի հետ եւ մեկ անգամ չէ, որ զարմացրել է ռուսական շոու բիզնեսի աստղին իր կատարումներով: NEWS.am STYLE-ը զրուցել է Բուզովային տպավորած հայուհու հետ, որը թեեւ ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, այսօր ապրում ու սովորում է հայրենիքում:

Միլյան մեզ պատմել է Օլգա Բուզովայի հետ ծանոթության, նրանից ստացած խորհրդի եւ անսպասելի հաղթանակի մասին:

«Մինչ այս cover-ը՝ 2016 թ-ին, նկարահանել եմ Օլգա Բուզովայի՝ «Под звуки поцелуев» առաջին երգի cover-ը: Այդ ժամանակ Օլգան նկատեց ինձ ու սկսեց ամեն հարցում ոգեւորել՝ այն տարածելով իր էջերում: Այդ պահից սկսած մի շարք երկրպագուներ ձեռք բերեցի, ինձ անծանոթ մարդիկ հաճելի նամակներ էին գրում, ինչն էլ ավելի էր ոգեւորում ինձ:

Գրեթե մեկ տարի է անցել իմ առաջին cover-ի թողարկումից հետո: Այս ընթացքում քննություններիս էի պատրաստվում եւ, ցավոք սրտի, այլ կատարումներ չէի տեղադրում, էջս մի փոքր պասիվացել էր:

Սակայն 2017 թ-ի ավարտին հասկացա, որ պետք է զբաղվեմ այն բանով, ինչն ինձ իսկապես հոգեհարազատ է, ու դրանով կիսվեմ նաեւ հետեւորդներիս հետ: Հետո արեցի իմ հաջորդ cover-ը, որն Atesha-ի «Антибиотик мой» երգի հիման վրա էր, իսկ դրա ստեղծման հարցում ինձ օգնեց Նիկ Էգիբյանը: Հենց այդ cover-ը ինձ մեծ հաջողություն բերեց:

Ինչ վերաբերում  Օլգայի արվեստին՝ այն ինձ շատ է դուր գալիս: Նույնիսկ չգիտեի, որ «Она не боится» երգի համար մրցույթ է հայտարարված: Պարզապես հետեւորդներիս շրջանում հարցում անցկացրեցի, թե որ երգի cover-ը կցանկանային, որ ներկայացնեի, ու նրանցից շատերը Բուզովայի հենց այդ երգի անունը նշեցին: Երբ ձայնագրեցի cover-ն, ու այն հայտնվեց համացանցում, հետեւորդներիցս մեկն ինձ ուղարկեց Օլգայի գրառումն այն մասին, որ նա մրցույթ էր հայտարարել: Դրանից հետո ես ամեն հնարավոր հեշթեգ օգտագործեցի, որպեսզի նա ինձ նկատեր»,-պատմում է Միլյան՝ հավելելով.

«Սա ավելի շատ ոչ թե հաղթանակ եմ համարում, այլ աջակցություն՝ Օլգայի կողմից: Նրա շնորհիվ շատ մարդիկ լսեցին ու դեռ կլսեն իմ մասին: Գիտեմ, թե երբեմն որքան շատ են որոշ արտիստներ աշխատում իրենց ստեղծագործական կյանքի վրա, եւ ոչ բոլորին է հաջողվում հասնել այն հաջողությանը, որին ես հասա այսքան կարճ ժամանակահատվածում: Բացի Օլգայից՝ էլի երգիչների երգեր եմ երգել եւ նրանք բոլորն էլ ինձ նկատել ու աջակցել են: Դա ինձ մեծ հույս ու հավատ է փոխանցում»:

Հայուհու եւ Օլգայի առաջին հանդիպումը կայացել է 2016 թ-ին՝ հաղորդավարուհի-երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսի ժամանակ.

«Այդ օրը մենք հանդիպեցինք ու ծանոթացանք: Նրա բարության մասին անվերջ կարելի է խոսել… Նա ինձ այնպես ընդունեց, ասես մենք ամբողջ կյանքում ծանոթ ենք եղել: Դա շատ հաճելի էր ինձ համար:

Նա ինձ մի շարք խորհուրդներ տվեց, որոնք մինչ օրս մտապահում եմ եւ միշտ հիշում այդ օրն ու նրա խոսքերը՝ լինել ուժեղ, գնալ միայն առաջ դեպի հաղթանակ եւ հասնել այնպիսի արդյունքի, որից ինքդ էլ հաճույք կստանաս: Նրա այդ խոսքերից հետո ուղղակի չէի կարող ձեռքերս ծալել ու ոչինչ չանել»,-պատմում է նա՝ շարունակելով.

«Այն ամենը, ինչին այսօր հասել եմ, նրա աջակցության շնորհիվ է: Ինձ նաեւ շատ են օգնել իմ տաղանդավոր ընկերները՝ Նիկ Էգիբյանն ու ArtFel Production-ի ներկայացուցիչները»:

Այժմ Երեւանի պետական բժշկական քոլեջի ուսանողուհի Միլյան նշում է. «Հետագայում մտադիր եմ մասնակցել մեծ նախագծերի, որոնց մասին ավելի ուշ կիմանաք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Միլյա Օհանեսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել