Հարաբերությունները չեն կարող իդեալական լինել, բայց եթե դրանցում չկա հարգանք ու վստահություն՝ դա արդեն մտահոգիչ նշան է։ Միայն դուք կարող եք հասկանալ, արդյոք փոքր եսասիրությունը նորմալ երևույթ է, թե՞ այն արդեն սահմանակցում է նարցիսիզմին։ Առողջ հարաբերություններում պարտադիր պետք է լինի արժանապատմություն ու հարգանք սեփական անձի հանդեպ։
Ձեր զուգընկերը մշտապես ծաղրում ու թերագնահատում է Ձեզ
Եսասերը երբեք չի մտածի այն մասին, թե Ձեզ ինչ է պետք։ Նա կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեզ ստիպի ինքներդ ձեզ ոչնչություն զգալ, որպեսզի ամբողջ ուշադրությունը միայն իր վրա սևեռված լինի։ Եթե նկատել եք , որ չափից շատ բան եք ներդնում ձեր հարաբերություններում, բայց փոխարենը ոչինչ չեք ստանում, դա չհավասարակշռված հարաբերությունների դասական նշան է։ Եսակենտրոնությունը՝ դրա բոլոր դրսևորումներով, սպանում է կարեկցանքը։ Եթե մարդը կենտրոնացած է միայն ինքն իր վրա՝ աշխարհը պտտվում է նրա հոգսերի ու խնդիրների շուրջ։ Դե իսկ եթե մարդը ավելի շատ ուրիշների վրա է կենտրոնացած՝ ապա աշխարհը ընդլայնվում է, ու սեփական խնդիրները կորցնում են իրենց նշանակությունը։ Նա սկսում է ավելի սրտացավ դառնալ ուրիշների հանդեպ ու մտերմանալ նրանց հետ։ Միակողմանի հարաբերությունները պարզապես դատապարտված են ձախողման։
Նա իրեն ամեն ինչից վեր է համարում
Եսասերները իրենց էներգիան չեն ծախսի որևէ մեկի՝ նույնիսկ իրենց երկրորդ կեսի վրա ։ Նրանք կանեն միայն այն, ինչն իրենք են ուզում ու անկեղծորեն հավատում են, որ իրենք ամեն ինչից կարևոր են։ Մեծ տարբերություն կա ինքդ քեզ սիրելու ու եսասեր լինելու միջև։ Եսասիրական վարքագիծը յուրատեսակ դավաճանություն է։ Դուք պետք է ցույց տաք ձեր կարևորությունն ու սերը, որպեսզի հաղթահարեք եսասիրությունը ձեր հարաբերություններում։ Ձեր զուգընկերոջ մշտական եսասիրական վարքագիծը թունավոր է ու ձեզնից կխլի ձեր բոլոր էմոցիաները, իսկ դա արդեն անառողջ հարաբերությունների նշան է։ Եթե դուք ձեզ միշտ երկրորդ տեղում դնեք՝ ձեր զուգընկերը կկորցնի հարգանքը ձեր հանդեպ։
Նա ինքնավստահ չէ ու սիրում է ամեն ինչում մրցակցել
Ձեր հարաբերություններում կա երրորդ ավելորդը՝ կանաչ աչքերով հրեշը՝ Խանդ անունով։ Այն մարդը, որը փորձում է մշտապես գերազանցել իր զուգընկերոջը, իրականում շատ անվստահ է ու նաև՝ եսասեր։ Եթե ձեր զուգընկերը նախանձում է ձեզ, դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ դուք ունեք այն, ինչ նա չունի։ Առողջ հարաբերություններում երկու զուգընկերներն էլ զարգանում են ու միմյանց դրդում դրսևորել միայն լավագույն հատկանիշները։ Խանդը հիվանդություն է, իսկ սերը՝ առողջ հոգեվիճակ։ Ոչ հասուն մարդը կարող է սխալմամբ շփոթել այդ երկու զգացմունքները ու համարել, որ որքան ուժեղ է սերը՝ այդքան ուժեղ պետք է լինի նաև խանդը։ Դրա հետևանքով մեկն արդեն չի կարողանում գոյատևել առանց մյուսի։
Ձեր զուգընկերը երբեք ներողություն չի խնդրում
Եթե Ձեր զուգընկերը չի կարողանում ձեզ վիրավորելուց հետո ներողություն խնդրել՝ դա արդեն անձի նարցիսիզմի նշան է։ Մարդը, որը տառապում է նման խանգարումից, պարզապես չունի բարոյական սկզբունքներ։ Աշխարհը պետք է պտտվի միայն նրա շուրջը ու նույնիսկ նրա զուգընկերը այնքան կարևոր չէ, որպեսզի ստիպի նրան ընդունել իր սխալները։ Եսասեր մարդն իր հարաբերություններում քայքայում է լիարժեք սիրո բոլոր հնարավորությունները։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ