Աշխարհահռչակ շոումեն Քոնան Օ’Բրայենն այսօր`ապրիլի 18-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 55 տարեկան:
2010 թ-ից Քոնանը վարում է Conan շոուն, որի ընթացքում հյուրընկալում է բոլոր ոլորտների ամենահայտնի ներկայացուցիչներին եւ սիրված աստղերին:
Օ'Բրայենին Հայաստանում առավել ճանաչեցին այստեղ կատարած նրա այցից հետո, որը մոտ երկու տարի առաջ էր:
Այստեղ Քոնանը սովորել է հայերեն խոսել, հանդիպել է իր հայազգի օգնական Սոնայի ընտանիքի անդամներին, եղել է հայկական շուկայում եւ այցելել Գառնի: Քոնանն իր հայաստանյան արկածները ներկայացրել է իր հայտնի շոուի ընթացքում՝ ստիպելով համաշխարհային պարբերականներին կրկին խոսել հայերի եւ Հայաստանի մասին:
Շոումենի ամենահետաքրքիր ու հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Եթե կյանքը քեզ թթու կիտրոններ է պարգեւում, վերցու դրանք եւ հյութ պատրաստիր դրանցով»:
«Այս աշխարհում ոչ ոք էլ ամբողջությամբ չի ստանում այն, ինչ երազում է, բայց եթե իսկապես շատ աշխատես, հրաշալի բաներ տեղի կունենան»:
«Գեղեցկությունն այն է, երբ դու հիասթափության պատճառով հասնում ես պարզաբանումների»:
«Միայն հիասթափության շնորհիվ կարող ես ստանալ պարզաբանումներ, իսկ պարզաբանումը բերում է համոզմունքի, որից էլ ձեւավորվում է ճշմարտությունը»:
«Երբ բոլորը ձախողում են, այդտեղ մի բան այն չէ»:
«Ես ատում եմ ցինիզմը. դա իմ ամենաչսիրած երեւույթն է, որն իրականում ոչ մի տեղ չի տանում»:
«Մարդկանց սխալներին հաջորդում է մոլորությունը»:
«Պարտադիր չէ, որ այն ուղին, որն ընտրել ես 22 տարեկանում, քեզ ուղեկցի նաեւ 32-ում կամ 42-ում»:
«Ձուկը շատ լավ գիտակցում է, թե որն է վատ կաշին»:
«Մարդիկ պետք է ավելի հաճախ ասեն «ոչ» մեկնաբանություններին: Ինձ դուր է գալիս չմեկնաբանելը: Եկեք ավելի հաճախ չմեկնաբանենք»:
Լուսանկարները՝ Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով