ԽՈՅԵՐ
Որքան էլ դժվար է ձեզ համար, ստիպված եք լինելու ամբողջ օրվա ընթացքում ուրախ եւ առույգ լինել, բոլորին ժպտալ եւ ուրախություն պարգեւել մյուսներին։ Այսօր մտերիմներն ու ընկերները, ինչպես նաեւ ձեր սիրելին հենց ձեր աջակցության կարիքը ունեն։ Մայիսի 24-ին չեք կարող թուլանալ։
ՑԼԵՐ
Աստղերը հուշում են, որ ֆինանսական առումով այնքան էլ հաջողակ օր չի սպասվում ձեզ։ Ընտանեկան բյուջեում ճեղքվածք չունենալու համար խորհուրդ է տրվում քիչ ծախսեր անել կամ ավելի խելամիտ լինել գնումներ կատարելիս։ Սակայն չի նշանակում, որ պետք է այս մասին պատմեք նաեւ ձեր մտերիմներին եւ հարազատներին, քանի որ նրանց այսօր դա քիչ է հետաքրքրելու։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դրական լիցքերով եւ բարձր տրամադրությամբ պետք է դիմավորել եւ անցկացնել մայիսի 24-ը։ Հավատացեք, որ դա այնքան էլ դժվար չէ, որքան ձեզ թվում է։ Եթե հաջողվի, ուրեմն հարաբերություններում սիրո, ջերմության եւ հոգատարության պակաս հաստատ չեք զգա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ընտրության առաջ եք կանգնելու՝ ընտանիք, թե սիրելի անձնավորություն։ Աստղերը հուշում են, որ պետք է այնքան խելացի լինեք, որ կարողանաք երկուսը համատեղել։ Բացի դրանից, նրբանկատ եղեք, որպեսզի երկու կողմներին էլ չվիրավորեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կարելի է ակնարկել ձեր սիրելի էակին, որ նրանից հաճելի անակնկալ կամ նվեր եք սպասում։ Սակայն սա պետք է անել շատ նրբանկատ ձեւով, որպեսզի նա վերջում հասկանա, որ դա հենց իր միտքն էր։ Այսօր հուշեք նրան, որ հաճելի ժամանակ եք ցանկանում անցկացնել Նրա հետ։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր անձնական հարաբերություններում խնդիրները լուծելու համար պարտադիր չէ խոսեք ձեր ընտրյալի հարազատների հետ։ Ձեր սերը փրկելու հարցում ընկերներն ավելի արդյունավետ կլինեն։ Նրանց դիմեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Մայիսի 24-ին յոթ չափեք մեկ կտրեք։ Եթե հանկարծ կցանկանաք ձեր սիրելիին սիրո խոստովանություն անել կամ հայտարարել, որ ուզում եք բաժանվել, ուրեմն մի լավ մտածեք՝ հաշվի առնելով բոլոր կողմ եւ դեմ փաստարկները։ Վերջնական որոշում կայացրեք՝ արդյոք ցանկանում եք ձեր կյանքը շարունակել հենց Նրա կողքին, կամ առանց Նրա, եւ միայն դրանից հետո քայլեր ձեռնարկեք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս սիրախաղեր սկսել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, քանզի հետեւանքները կարող են անկանխատեսելի եւ ոչ այնքան հաճելի լինել։ Վերջում դուք ինքներդ ուրախ եւ երջանիկ չեք լինի ձեր քայլից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մայիսի 24-ին կհասկանաք, որ գաղտնիքները բացահայտելու ժամանակն է։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի ձեր սիրելի էակի արձագանքը։ Համոզված եք, որ կարող եք այդքան անկեղծ խոսել Նրա հետ, կամ Նա պատրաստ է հասկանալ ու ընդունել ձեր բացահայտումները։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ կկառավարի իր զգացմունքները։ Աստղերը խորհուրդ չեն տալիս տեւական ժամանակ մնալ Նրա կողքին, քանի որ հնարավոր է, որ նյարդային վիճակում ձեզ նույնպես վիրավորի, ինչի համար հետո, իհարկե, կզղջա։ Իսկ եթե հանդիպումն անխուսափելի է, ուրեմն զգոն ու նրբանկատ եղեք եւ խուսափեք անտեղի կատակներից։
ՋՐՀՈՍՆԵՐ
Չարժե այսօր մենակ թողնել սիրելի անձնավորությանը, նույնիսկ եթե ավելի հետաքրքիր կամ կարեւոր գործեր ունեք։ Այսօր Նա միայն ձեր ներկայության, սիրո եւ ջերմության պակասն է զգալու եւ չի համաձայնի բաժանվել ձեզնից։
ՁԿՆԵՐ
Չարժե վիրավորվել ձեր սիրելի էակից, նույնիսկ եթե Նա ոչ պատշաճ քայլեր անի։ Այսօր ձեր ընտրյալը կանի հնարավոր ամեն ինչ ձեր սիրուն եւ ջերմությանը արժանանալու եւ ձեզ հաճույք պատճառելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը