Լիսաբոնում, «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակում, արդեն սկսվել են առաջին փորձերը։ Երեկ տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ՝ Սևակ Խանագյանի առաջին փորձը, որից անմիջապես հետո նա մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր տպավորություններով և պատմել է իր ելույթի մասին։
Երաժշտական մրցույթի ամենահայտնի կայքերից մեկը՝ բրիտանական Eurovoxx բլոգը, նույնպես իր տպավորություններն է գրել հայ երգչի առաջին փորձի մասին։ Էնդին ու Ջեսսը նշել են, որ Սևակի երգը շատ հզոր է, սակայն խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել նաև որոշ մանրուքների։
«Սևակի առաջին փորձը շատ լավ անցավ։ Նա հոյակապ երգ ունի, ու զգացվում է, որ Սևակը ամբողջ հոգին է դնում այդ կատարման մեջ։ Սակայն, վստահ չեմ, որ այդ երգը հարյուր տոկոսով դուրս կգա եզրափակիչ։ Կան որոշ նրբություններ, որոնց Սևակը լավ կաներ ուշադրություն դարձներ ու արագ շտկեր։ Երգը հզոր էներգետիկա ունի, բայց արդյո՞ք այն կհասնի լսարանին։ Դա է հարցը։ Սևակը շատ լավ պահվածք ունի բեմին, նա շքեղ ձայն ունի, բայց դա բավարար չէ, նա պետք է երգը ներկայացնի դահլիճին այնպես, որ ստիպի կարեկցել իրեն։ Թե ինչպես նա դա կանի՝ չգիտենք, հենց այդ պատճառով էլ նրա անցումը եզրափակիչ՝ հարցականի տակ է», - նշել են հաղորդավարները։
Ի դեպ, հիշեցնենք, որ Սևակն առաջին կիսաեզրափաիկչում ելույթ է ունենալու մայիսի 8-ին՝ 16-րդ համարի ներքո։ Իսկ երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, եզրափակիչն էլ՝ 12-ին ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ