Թուրքմենստանից ԱՄՆ տեղափոխված հայուհի Նարինե Իշխանովան մասնակցելու է «Միսս ԱՄՆ» մրցույթին։ Նա ներկայացնելու է Յուտա նահանգը՝ մայիսի 21-ին կայանալիք գեղեցկության մրցույթին: Այս մասին գրում է The Salt Lake Tribune պարբերականը։
Նարինեն 14 տարեկան է եղել, երբ Աշխաբադից ԱՄՆ է տեղափոխվել։ Սկզբում ՝ 2000-ականների սկզբին, այնտեղ է ժամանել նրա հայրը, ով կարողացել է ստանալ գրին քարտ ու աշխատանք գտնել, իսկ չորս տարի հետո նա նաև ԱՄՆ է բերել իր ընտանիքին։ Նարինեն վերջերս դարձել է «Միսս Յուտա» գեղեցկության մրցույթի հաղթողը ու մի քանի օր հետո նա իր նահանգը կներկայացնի «Միսս ԱՄՆ» հեղինակավոր մրցույթում։
«Ես երջանիկ ու շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Այս ամենն ինձ անհավանական է թվում։ Ես անկեղծորեն չեմ կարողանում հավատալ, որ պայքարելու եմ «Միսս ԱՄՆ» տիտղոսի համար։ Ծնողներս դժվար թե կարողանային նման բան պատկերացնել ընդամենը տասը տարի առաջ։ Ես ամենեւին չեմ անհանգստանում սպասվելիք մրցույթի կապակցությամբ։ Ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ով եմ ես։ Դուք կարող եք լինել ցանկացած ոք, ցանկացած երկրից եւ կարող եք հասնել նրան, որ ներկայացնեք ձեր սիրելի նահանգը, որն այդքան աջակցել ու օգնել է մեզ»,- նշում է 24-ամյա աղջիկը։
Նարինեն ունի սեփական ավտոտրանսպորտային ընկերությունը ու նա նոր է ավարտել Յուտա նահանգի համալսարանը։
«Ես նույնքան աշխատասեր եմ, որքան իմ ծնողները։ Նրանք առ այսօր չգիտեն, թե ինչ բան է հանգիստը։ Հայրս աշխատում է FedEx-ում, իսկ մայրս՝ Բժշկական կենտրոնում։ Նրանք այնքան շատ բան են արել իմ ու իմ եղբայրների համար, ես նայում եմ նրանց ու նրանցից օրինակ վերցնում»,- ասում է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը