Մայիսի առաջին կեսը մենք անցկացրեցինք Լիսաբոնում, քանզի լուսաբանում էինք «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Բայց, բնականաբար, հասնել Պորտուգալիայի գունավոր մայրաքաղաք ու այնտեղից վերադառնալ առանց ոչ պակաս գունավոր POPcorn-ի, ես չէի կարող։
Ուստի, որոշեցի մի փոքր շեղվել եվրատեսիլյան թեմայից ու փոքրիկ սիթի տուր կազմակերպել Լիսաբոնից։
Հոլովակում կգտնեք ամենահետաքրքիր վայրերն ու երեւույթները, որոնց ես հանդիպեցի այս քաղաքում։ Քանի որ հոլովակում չեմ ասել, այստեղ ավելացնեմ նաեւ՝ եթե դուք շքեղության ու հարմարավետության սիրահար եք ու նախընտրում եք Ձեր հանգիստն անցնկացնել հյուրանոցային համարում պառկած, ապա Լիսաբոնն այնքան էլ Ձեզ համար չէ։
Լիսաբոնով պետք է շրջել ոտքով, իսկ դրա համար հարկավոր է լավ մարզավիճակում լինել, քանի որ այս քաղաքը կառուցված է բլուրների վրա եւ անընդհատ պետք է թեք ճանապարհներով բարձրանալ ու իջնել։ Ինչպես բոլոր քաղաքները, այնպես էլ Լիսաբոնն ունի իր բացասական կողմերը։
Այստեղ Ձեզ ամենուր կզգուշացնեն, որ պետք է զգուշանալ գրպանահատներից։ Այնպես որ, այս քաղաքում լինելու դեպքում, խորհուրդ եմ տալիս Ձեզ հետ խոշոր չափի կանխիկ գումար չվերցնել, ուսապարկի փոխարեն կրել այնպիսի պայուսակ, որը կարելի է կախել Ձեր առջեւից, ու շատ ուշադիր լինել անձնական իրերին։ Հասարակական զուգարաններ այստեղ գրեթե չեք գտնի, հասարակական վայրերում էլ, ինչպիսիք սրճարանները, ռեստորանները կամ օդանավակայանն են, հիգիենայի մասով դրանք այնքան էլ լավ վիճակում չեն։
Բայց այս մի քանի փոքրիկ փորձությունը միանշանակ արժե հաղթահարել՝ Լիսաբոնը տեսնելու համար։ Հուսով եմ, մեր պատրաստած հոլովակը Ձեզ կհամոզի դրանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին