Էլթոն Ջոնի շրջագայությունները Երեւանում շարունակվում են: Քիչ առաջ բրիտանացի հայտնի երաժիշտն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ճաշել են Derian Restaurant-ում: Այստեղ մեզ հայտնեցին, որ սըր Էլթոն Ջոնը խորոված է համտեսել. այն նրան ավելի է դուր եկել, քան քյաբաբը: Ճաշելուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել հաստատության անձնակազմին:
Ավելի վաղ Էլթոն Ջոնն ու Արմեն Սարգսյանն այցելել էին «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն», որը հանդիսանում է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկը:
71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Հայաստան ժամանելուց հետո Էլթոն Ջոնն ուղեւորվել է Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնացել է «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց է միացել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Լիանա Խուդոյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում