Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է սկանդալային հաղորդաշարի հաղորդավարուհի, դերասանուհի, արդեն նաեւ երգչուհի Օլգա Բուզովայի լուսանկարները: Իր հրապարակմանը կից հայտնի դիմահարդարը պատմել է, որ Օլյայի կերպարի հեղինակն ինքն է, որ 15-20 րոպե ժամանակ է ունեցել, որպեսզի նրան դարձնի այլմոլորակային: Գոհարը խոսել է նաեւ մարդկանց նախանձի ու ատելության մասին:
Նա գրել է.«Այսօր ես սուպեր առաջադրանք ունեի՝ 15-20 րոպեում ամբողջովին փոխել Օլգա Բուզովայի կերպարը եւ նրան դարձնել այլմոլորակային, ով եկել է, որպեսզի գրավի մեր սրտերը: Գիտեք, ովքեր անձնապես ծանոթ չեն՝ Օլյային ատում են նրան… Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու) Երբ մարդն ապրում ու զբաղվում նրանով, ինչ նրան դուր է գալիս եւ հաճույք է ստանում կյանքից: Եթե մարդը կամ նրա արվեստը քեզ դուր չի գալիս, ապա մի հետեւիր իրեն) ճի՞շտ է))))
Առաջ ես մտածում էի, որ ատելությանն արժանանում են… Սակայն, ինչքան ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ մարդկանց ատելության գլխավոր շարժիչը՝ քո հաջողությունն է! Եվ, գրողը տանի, ինչքան վերեւ լինես բոլոր հիթ շքերթներում, այնքան ավելի շատ մարդ քո մեջ փնտրում է թերություններ եւ ատում է քեզ հենց այնպես, գոնե նրա համար, որ դու հարուստ ես, հայտնի կամ հանրահայտ! Երբ Օլյան ուղարկեց իր զգեստի լուսանկարը, որ ես մտածեմ դիմահարդարման մասին, ես ոչ մի վայրկյան չզարմացա եւ անմիջապես սկսեցի մտածել, թե ինչն ինչպես պետք է լինի… Այստեղ է ողջ էֆեկտիվությունը, էպատաժային լինելն ու ֆուրոր անելը, իսկ ես կարծում եմ, որ դա նույնպես պետք է կարողանալ))) Նա այնպիսին է, ինչպիսին կա))) Նա լավն է եւ շատ բարի ու Աստված տա այն ամենն ինչ նա մտածել է անմիջապես իրականանա, նա հիանալի է, այնպես չէ՞»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը