Սեւը՝ սպիտակի, գունավորը՝ բաց գույնի իրերի հետ լվանալու սովորություն: Տղամարդիկ ուժեղ չեն լվացքի հարցում: Նրանց համար կարեւորն այդ առաքելությունը հնարավորինս արագ կատարելն է: Նրանք առանց մտածելու կեղտոտ հագուստը լվացքի մեքենան են նետում ու բոլորը միասին լվանում: Եվ զարմանալի չէ, որ լվացքից հետո բաց գույնի տաբատը կեղտոտ մոխրագույն կամ նույնիսկ կանաչ է դառնում:
Թեյից հետո թուրմը գավաթի մեջ թողնելու սովորություն: Թեյ խմելուց հետո գավաթը դեռ մեկ շաբաթ էլ կարող է մնալ առանց լվանալու, մինչեւ թուրմը բորբոսով պատվի: Խոհանոցի մաքրությունը նույնպես տղամարդկանց ուժեղ կողմը չէ: Եթե ատամները կրճտացնելով տղամարդը դեռ կարող է իր հետեւից լվանալ ափսեն, սակայն բաժակների հարցում խնդիրն այլ է: Տղամարդիկ չեն ցանկանում լվանալ դրանք:
Ընկերուհու սրբիչը վերցնելու սովորություն: Իսկ հետո սրբվում են դրանով, դեմքից մինչեւ մարմնի ինտիմ մասերը: Որոշ կանանց համար սա բացարձակ անընդունելի է: Դուք համբուրում եք միմյանց, շնչում սիրելիի մարմնի հոտը, բայց կենցաղում որոշակի շրջանակներ պետք է լինեն:
Քիթը փորփրելու, իսկ արդյունքը կահույքին թողնելու սովորություն: Նույնիսկ պատկերացնելն է տհաճ: Բայց այս սովորությունն ամենեւին էլ հազվադեպ չէ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ: Նման սովորությունից տղամարդկանց ազատել կարելի է նուրբ ակնարկների օգնությամբ: Կամ էլ ձեր սիրելիին գեղեցիկ թաշկինակ նվիրեք:
Օճառի վրա մազերը թողնելու սովորություն: Մենք կատարյալ չենք, մեր մազերը նույնպես թափվում են, իսկ հետո մնում օճառի վրա: Բայց դա տղամարդկանց չի ազատում պատասխանատվությունից: Եթե ձեր օճառն ընդհանուր է, ապա ձեր տղամարդուն սովորեցրեք ցնցուղ ընդունելուց հետո մաքրել օճառը, որպեսզի դրա վրա մազեր չմնան: Կամ հատուկ հեղուկ օճառ գնեք, եւ կազատվեք այդ խնդրից:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը