Բոբ Մարլին մահացել է 1981թ.-ին, բայց նրա երգերն առ այսօր սիրված են ռեգգիի երկրպագուների շրջանում, եւ նա այդ ոճի անգերազանցելի արքան է համարվում։
Ռեգգի ոճի, ինչպես նաեւ Բոբ Մարլիի երկրպագուների համար ուրախալի նորություն ունենք երգչի որդու՝ Զիգգի Մարլիի կողմից, ով Paramount Pictures ստուդիայի հետ միասին ֆիլմ է նկարահանելու Բոբ Մարլիի մասին։ Variety-ն հայտնում է, որ նախագիծը դեռ ոչ ռեժիսոր ունի, ոչ էլ պրոդյուսերներ։ Անհայտ է նաև, թե ով է կատարելու ռեգգիի առասպելի դերը։ Ֆիլմը պատմելու է Բոբ Մարլիի կյանքի ու կարիերայի մասին, մի երաժշտի, որը ամբողջ աշխարհում տարածել է ռեգգի ոճը։ Նրա ամենահայտնի կոմպոզիցիաներից են Get Up, Stand Up, Three Little Birds, Buffalo Soldier, Could You be Loved երգերը։
«Առասպելական Բոբ Մարլին ինձ համար մի ճշմարտություն է բացահայտել, որ ամբողջ աշխարհը մեզ սեր է նվիրում»,- իր համերգների ժամանակ ասել է Զիգգի Մարլին:

Նշենք, որ Զիգգի Մարլին, ինչպես եւ հայրը, շնորհալի երաժիշտ է, նաեւ՝ պրոդյուսեր։ Նա ութ «Գրեմմի» և մեկ «Էմմի» մրցանակ է շահել իր I Love You Too երգի համար, որը գրվել է 3rd& Bird մանկական անիմացիոն սերիալի համար։
Զիգգին ծնվել է 1968թ.-ին։ Իր սեփական՝ Ziggy Marley and the Melody Makers խումբը նա հիմնել է եղբոր ու երկու քույրերի հետ, երբ ընդամենը 11 տարեկան էր, ձայնագրել է 15 ալբոմ ու հիմնել Ishti Music ձայնագրման ստուդիան ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը