Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Օգտվեք հոբիթական հյուրասիրությունից

13:17, 27 հոկտեմբերի

«Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին Նոր Զելանդիայում, սակայն անակնկալներ արդեն կան։ Ինչպես հաղորդում է io9 կայքը, Denny’s ռեստորանների ցանցը հատուկ «հոբիթական» ճաշացանկ է կազմել։

«Հոբիթի երկրորդ նախաճաշ» կոչվող ճաշացանկում տեղ են գտել հետեւյալ ուտեստները. «Հոբիթի սաղավարտ», «Շիրի երշիկ», «Բիլբոյի հատապտղային սմուզի», «Հոբիթների բերքահավաք» թխվածքը, «Հոբիթի բույնը» նախաճաշը, «Հենդալֆ Հոբլ Մելթ» սենդվիչը, «Միայնակ լեռան գանձը» ձվով տապակած հացը, «Մատանի» բուրգերը, « Թզուկների՝ հնդկահավով ու խավարտով ճաշ», «Ռադագաստ Կարեգոյի բլիթներ» եւ «Ամայի հողերի խարույկ» կաթնային կոկտելը։

Ճաշացանկի հովանավոր կդառնա Warner Bross. ստուդիան, իսկ Denny’s  ցանցում հոբիթական կերակուր կարելի է համտեսել նոյեմբերի 6-ից։

Հիշեցնենք, որ «Հոբիթ. անսպասելի ճամփորդություն» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Նոր Զելանդիայում, որտեղ ընթացել են ֆիլմի նկարահանումները։

Նոր Զելանդիայի իշխանություններն այս իրադարձության կազմակերպմանը չափազանց լուրջ են մոտեցել. ֆիլմի պրեմիերային Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը երեք շաբաթով կանվանափոխվի Միջերկրի կենտրոնի, իսկ պրեմիերային նվիրված հանդիսությունների համար նրանք հատկացրել են 900 հազար դոլար։ Կթողարկվեն նաւ ֆիլմի հերոսների պատկերներով ոսկեդրամներ, որոնք նորզելանդական դոլարին զուգահեռ շրջանառության մեջ կդրվեն։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search