Եթե այս աշխարհում կա մեկը, ով գիտի, թե ինչպես է պետք փող վաստակել, ապա դա հաստատ այս զույգն է։
Քանյե Ուեսթը թողարկում է հագուստի ու կոշիկի իր նոր հավաքածուն։
Ու ինչպես միշտ՝ Քանյեն դրա համար ընտրում է ոչ թե հերթական Նորաձեւության շաբաթվա պոդիումը, այլ ցուցադրության ամենահզոր զենքը՝ սոցիալիական մեդիան։
Իսկ ո՞վ է համացանցի լավագույն մոդելը:
Իհարկե, նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, որի բաժանորդները սոցցանցերում ավելի շատ են, քան բոլոր նորաձեւության տների հաճախորդները՝ միասին վերցված, առավել եւս, որ օրերս հայուհին CFDA Fasion Awards (Council of Fashion Designers America – Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է ստացել Influencer Award անվանակարգում, որպես նորաձեւության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն։
Ու մինչ ֆրանսիական, ամերիկյան, իտալական ու բրիտանական նորաձեւության տները նյարդայնացած կծում են իրենց եղունգները՝ Կալաբասասում արդեն երկրորդ օրը Քանյեի արտադրանքն են ցուցադրում Քարդաշյան- Ջեններ քույրերը։
Երեկ Քիմին ու Քայլիին տեղի պապարացիները տեսել էին Ուեսթի հավաքածուի արտադրանքով։
Ավելի ուշ Քենդալն ու Քորթնին էին միացել նրանց՝ քույրերին տեսել էին Քանյեի գրասենյակի մոտ, դարձյալ նրա հավաքածուի անսամբլներով։
Իսկ հետո Քիմը որոշել է առանձին ցուցադրություն կազմակերպել, հայտնվելով երեք տարբեր մարզական- քաղաքային ոճի անսամբլներով՝ բոլորն էլ Քանյեի նոր հավաքածուից։
Շախ ու մատ՝ նորաձևության աշխարհին Քիմի ու Քանյեի կողմից։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը