Քանյե Ուեսթը վերջերս հոյակապ տրամադրություն ունի, նրա գործերը հոյակապ են, նոր YE ալբոմը «պայթեցնում է» ԱՄՆ-ի ու առհասարակ ամբողջ աշխարհի հիթ շքերթները, եւ օրերս Ուեսթը ներկայացրել է իր Yeezy 500 Supermoon Yellow կոշիկի նոր հավաքածուն, որը բնականաբար ցանկանում է ձեռք բերել մոլորակի կեսը։
Քանյեին այսօր նկատել են նրա գրասենյակի մոտ՝ Լոս Անջելեսում։ Նկատելով պապարացիներին՝ Ուեսթն ավանդական մռայլ կեցվածք չի ընդունել, այլ ուրախ ժպտում էր։
41-ամյա երաժիշտը մենակ էր, նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, հիմա Մեմֆիսում է գտնվում, որտեղ հանդիպում է իր շնորհիվ ազատ արձակված աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի հետ։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկի թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Էլիս Ջոնսոնին ազատ արձակելու հնարավորությունը, ով արդեն 21 տարի ճաղերի ետեւում էր։ Քիմը հասել է իր նպատակին, քանի որ նախագահ Թրամփը ներում է շնորհել Էլիսին։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով