Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել է գեղեցկուհիներով շրջապատված։ «Ռուսական էստրադայի արքան» իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է Մոսկվայի կինոթատրոններից մեկում Աննա Սեդոկովայի եւ այլ գեղեցկուհիների շրջապատում։ Երգիչն ու աղջիկները եկել էին «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմը դիտելու։
«Շաբաթվա ուրախ սկիզբ՝ գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ «ՕՈՒՇԵՆԻ 8 ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ» ֆիլմի պրեմիերային (բարձրակարգ ֆիլմ է, խորհուրդ ենք տալիս)»,- մակագրել է լուսանկարը Կիրկորովը։
Ֆիլմը Դենի Օոուշենի մասին հայտնի եռապատման («Օոուշենի 11 ընկերները») եւ սիքվելն է, ու միաժամանակ սփին-օֆը, պարզապես այս անգամ սյուժեի կենտրոնում ոչ թե Դենին է՝ իր հանցակիցներով, այլ նրա քույրը՝ Դեբբին (Սանդրա Բալոքը), որը նրա նման արկածախնդիր ու հանցագործ է։
Ֆիլմում նկարահանվել են Ռիհաննան, Սառա Պոլսոնը, Քեյթ Բլանշեթը:
Վաղաժամկետ ազատվելով բանտից՝ նա նորից վերադառնում է հին կենսակերպին ու հավաքում է թիմ, որպեսզի իրականացնի «դարի հանցագործությունը»՝ գողանա թանկարժեք ապարանջանը Կոստյումների ինստիտուտի ամենամյա պարահանդեսի ժամանակ։ Վերոնշյալ աստղերից բացի՝ կադրում հայտնվելու են նաեւ բազմաթիվ այլ հայտնի դեմքեր՝ իրենք իրենց դերում՝ Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Աննա Վինտուրը, Դակոտա Ֆանինգը, Քեթի Հոլմսը, Ադրիանա Լիման , Սերենա Ուիլյամսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է