Քիմ Քարդաշյանը օրերս հիշել է այն մասին, թե ինչպես է սկսել հանդիպել Քանյե Ուեսթի հետ ու ինչպես է ապագա ամուսինը նրա բոլոր իրերը զգեստապահարանից հանել ու շպրտել։
«Ես համարում էի, որ ես ունեմ ոճ, ու որ գոնե մի բան հասկանում եմ նորաձևությունից։ Սակայն Քանյե Ուեսթն այլ կարծիքի էր։
Երբ մենք սկսեցինք հանդիպել՝ Քանյե Ուեսթն իմ զգեստապահարանից հանեց ամբողջ հագուստն ու կոշիկը։ Նրան դուր չէր գալիս իմ ոճը, հագուստի հարցում իմ ընտրությունը։
Քանյեն ասաց, որ դա իր տեսած ամենավատ ոճն էր, չնայած մինչև նրա հետ հանդիպելը ես ինքս իմ մասին բոլորովին այլ կարծիքի էի։
Նա ինձ համար գնեց անսամբլներ, որոնք հազարավոր դոլարներ արժեին։ Նա գնեց հագուստ թանկարժեք բուտիկներից, դիզայներներից ու ապրանքանիշերից, որոնց մասին ես ոչ լսել էի, ոչ էլ օգտվում էի դրանցից։ Ես ունեի 250 զույգ կոշիկ, նա դրանք շպրտեց, ավելի ճիշտ թողեց երկու զույգ, ես վշտից արտասվում էի, բայց շուտով նա իմ զգեստապահարանը լցրեց Lanvin Givenchy ապրանքանիշերի արտադրանքով, որոնց գոյության մասին ես անգամ չգիտեի»։
Քիմը 2007-ին
«Իրականում նա ուզում էր ինձ սովորեցնել, թե ինչ է ոճը, ու ես ղեմ չէի։ Նրա օգնությամբ ես ծանոթացա Ռիկարդո Տիշիի հետ, իսկ հետագայում՝ նաև Օլիվյե Ռուստենի հետ։ Սկզբում ինձ լուրջ չէին ընդունում նորաձևության աշխարհում։ Ես մեկնեցի Փարիզ ու հանդիպեցի այդ մարդկանց հետ։ Սկզբում ոչ ոք չէր ուզում հագցնել ինձ ։ Բայց հետո Ռիկարդոն հետաքրքրվեց ինձնով, ու առաջինն էր, որ սովորեցրեց ինձ շատ բաներ ու հատկապես այն, թե ինչպես պետք է ես կրեմ այս կամ այն բանը։ Իսկ հետագայում ես մտերմացա Օլիվյեի հետ։ Նրանց հավաքածուներից ոչ մեկն ինձ հարմար չէր, ու նրանք սկսեցին կարել հատուկ ինձ համար, իմ կազմվածքի համար»,- պատմել է Քիմը։
Քիմը 2006-ին (այն ժամանակ Քիմը Փերիս Հիլթոնի ստվերի տակ էր)
Քիմն ու Քանյեն
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GCImages, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը