Այս զույգի կյանքում ամեն ինչ կավարտվի ինչպես «Պարոն ու տիկին Սմիթը» ֆիլմում, որի գլխավոր դերակատարները՝ Բրեդ Փիթն ո Անջելինա Ջոլին սկսել էին զենքի բոլոր տեսակներով իրենց ընտանեկան հարաբերությունները պարզաբանել։
Ահա և հիմա, նախկին զույգը, որն արդեն երկրորդ տարին ոչ մի կերպ չի կարողանում վերջնականապես ամուսնալուծվել, հերթական պարզաբանումներն են սկսել։ Դատարանի վերջին որոշմամբ՝ Ջոլին իրավունք չունի երեխաներին երկրից դուրս հանել առանց Փիթի համաձայնության։ Փիթը համաձայնել էր Էնջիի խնդրանքին ու թույլատրել, որ երեխաները մոր հետ միասին Լոնդոն մեկնեն, որտեղ 42-ամյա դերասանուհին նկարահանվում է «Մալեֆիսենտա» ֆիլմի երկրորդ մասում։
Սակայն, ինչպես գրում է UsWeekly ամսագիրը, քիչ ավելի ուշ Ջոլին հայտնել է, որ կցանկանար, որպեսզի իր 12-ամյա դուստր Շայլոն ու 10-ամյա որդի Նոքսը նկարահանվեին այդ ֆիլմում, սակայն, Բրեդ Փիթը դրան իր համաձայնությունը չի տվել (նշենք, որ 10-ամյա Վիվյենը մոր հետ միասին նկարահանվել էր առաջին ֆիլմում, որն էկրաններին ցուցադրվել է 2014-ին), ինչով առաջացրել է Էնջիի բարկությունը։
«Բրեդը հրաժարվել է ստորագրել համաձայնություն՝ նկարահանումներին Շայլոյի ու Նոքսի մասնակցության մասին։ Երեխաներին օգտագործում են որպես խաղաքարտեր, իսկ Ջոլին ու Փիթն իրար հետ չեն խոսում, նրանք լավ հարաբերություններ չունեն»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։
Երեխաների նկատմամբ ժամանակավոր խնամակալության գործողության ժամկետը ավարտին է մոտենում, դրա համար էլ օգոստոսի 13-ին Անջելինան ու Բրեդը հերթական անգամ հանդիպելու են դատարանում։
Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում