Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

«Մենք երբեք միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել». Եվա Ռիվասը համբերություն է մաղթում Էմմիին  

13:06, 3 հուլիսի

Այնքան մեծ է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի կորուստը եւ այնքան խորն է այն, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները չեն դադարում հիշել նրան, խոսել նրա մասին, իրենց ցավակցություններն են հայտնում դստերը՝ Էմմիին, ինչպես նաեւ շարունակում են հրապարակել իր լուսանկարներն ու հուզիչ գրառումներ կատարել:

Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն էլ Instagram-յան իր էջում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է իր եւ Նադեժդա Սարգսյանի տարաձայնությունների, ոչ մտերիմ լինելու եւ ընկերություն չանելու մասին: Սակայն, նա իր ցավակցություններն է հայտնել Էմմիին: Եվա Ռիվասը գրել է. «Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել Էմմիին, բոլոր հարազատներին եւ Հայաստանի երաժշտական աշխարհին՝ այն մարդու կորստի համար, ով մեծ ներդրում ունի շատերի կյանքում:

Մենք երբեք ընկերություն չենք արել եւ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ չենք տածել, շփվել ենք միայն հեռակա կարգով, սակայն, մեր միջեւ կապ եղել է: Ես հասցրել եմ հասկանալ, թե որքան ուժեղ էր այդ կինն ու ինչպիսի կամքի ուժ ուներ նա:

Չեմ ցանկանում մեծ գրառում կատարել՝ խոսելով՝ անցյալում մեր միջեւ եղած մեր տարաձայնությունների մասին:

Իմ խոսքերը բացարձակ անկեղծ են, ինձ կեղծավորություն պետք չէ:

Ես ավելի վատ հիվանդություն չգիտեմ, քան ծնողի կորուստն է, այդ պատճառով Էմմիին համբերություն եմ մաղթում, որպեսզի հաղթահարի այս ամենը:

Նադեժդա Սարգսյանն անունը ընդմիշտ կմնա Հայաստանի երաժշտության պատմության մեջ եւ իհարկե, շատ մարդկանց հիշողություններում: Հավերժ հիշատակ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ծանր հիվանդության պատճառով կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկան հասակում: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search