Հողի տարերք (8, 9)
Հողի տարերքի մարդիկ առանձնանում են քնքշությամբ եւ համբերատարությամբ։ Նրանք պատասխանատվություն են դրսեւորում, ուշադիր են հարազատների եւ ընկերների նկատմամբ։ Հողի ուժը նրանց օժտել է լավ ինտուիցիայով եւ հավակնություններով։ Նրանք հավասարակշռված են, սովոր են լուծել իրենց խնդիրները նախապես կազմած պլանով, առանց ավելորդ հուզականության։ Հողի տարերքի մարդիկ նրբանկատության հիանալի զգացում ունեն, կարգապահ են եւ գործադրում են բոլոր ջանքերը աշխատանքում արդյունքների հասնելու համար։ Նրանք կարողանում են գնահատել փողը եւ արագ հարստանում են ֆինանսների ռացիոնալ տնօրինման հաշվին։ Հողի տարերքը նրանց պահպանողական է դարձնում։ Նրանց բնորոշ գծերից են նաեւ ամեն ինչ վերահսկելու ցանկությունը եւ անորոշության վախը։ Նրանց բնորոշ են սպասվող փոփոխություններից ու իրադարձություններից առաջ տագնապային նոպաները եւ նյարդայնությունը։ Բացասական գծերից կարելի է նշել ագրեսիայի եւ համառության բռնկումները։
Կրակի տարերք (6, 7)
Կրակի տարերքը մարդկանց արկածախնդիր եւ գործունյա է դարձնում։ Նրանք օժտված են կամքի ուժով եւ էներգիայով, ինչը նրանց բնածին առաջնորդներ եւ ղեկավարներ է դարձնում։ Մրցակցության հակումը կրակի մարդկանց ազարտ եւ հաղթանակի ցանկություն է հաղորդում։ Այդ պատճառով նրանք հաճախ պատրաստ են գլխից վեր ցատկել հաջողության հասնելու համար։
Աստղագետները նշում են, որ Կրակի մարդիկ վառ խարիզմա ունեն եւ տանել չեն կարողանում միայնությունը։ Այդ կապակցությամբ ջերմ ընտանեկան կապեր են պահպանում, վաղ են ամուսնանում եւ շրջապատում են իրենց վստահելի ընկերներով։ Սակայն պայթող բնավորության պատճառով հաճա ագրեսիվ են եւ հուզական, իսկ դա վանում է մարդկանց։ Նրանց հավակնոտությունը հաճախ թերություն է դառնում։ Դրա ազդեցության տակ նրանք կարող են սխալներ գործել, որոնք ստիպված են լինում ուղղել շրջապատող մարդկանց ազդեցությամբ։
Ծառի տարերք (4, 5)
Այս տարերքի մարդկանց առանձնահատկությունը առատաձեռնությունն ու բարեսրտությունն է։ Նրանք ամուր կանգնած են իրենց ոտքերին եւ մտավոր ուժեղ կարողություններ ունեն։ Հաճախ դրսեւորում են մարդկանց համոզելու տաղանդ, բայց այն չեն օգտագործում խարդախ նպատակներով։ Չնայած ամբողջականությանը՝ նրանք հակված են ստեղծագործ ունակությունների։
Աստղագետները կարծում են, որ նրանց բնորոշ եմ աշխատասիրությունն ու համառությունը։ Ծառի տարերքի մարդիկ ունեն բավարար ուժեր՝ ցանկալիին հասնելու համար։ Նրանք գոհանում են սեփական աշխատանքով ձեռք բերվածով։
Նրանք հիանալի ընկերներ են, որոնց վրա միշտ կարելի է հույս դնել։ Նախընտրում են թիմային աշխատանք, խուսափում են կառավարումից եւ վերահսկողությունից։ Հաճախ տառապում են աշխատասիրության պատճառով։ Շատ աշխատել ցանկանալու ձգտման պատճառով սխալ են գնահատում իրենց ուժերը եւ ավելի շատ պարտականություններ են վերցնում, քան կարող են կատարել կոնկրետ ժամկետներում։
Ջրի տարերք (2, 3)
Այս մարդկանց բնորոշ է ճկունությունն ու հուզականությունը։ Նրանք կարող են անկեղծ զգացմունքներ ցուցաբերել, օգնել ուժերի ներածին չափով եւ կարողանալ հարմարվել իրենց շուրջ փոփոխություններին։ Հիանալի երեւակայություն ունեն, որը որոշիչ գործոն է դառնում մասնագիտություն ընտրելիս։ Աստղագետները նշում են, որ այդ մարդիկ հաճախ դառնում են գրողներ, փիլիսոփաներ, նկարիչներ։
Ջրի տարերքը նրանց խորաթափանցությամբ եւ մյուս մարդկանց հետ շփման կետեր գտնելու առանձնահատկությամբ է շնորհել։ Դիվանագիտական տաղանդը օգնում է իրականացնել ոչ միայն իրենց կարողությունները, այլ նաեւ օգնել մյուսներին գտնել իրենց սեփական տաղանդները եւ հակումները։ Ջուրն օգնում է գտնել ամենահեշտ լուծումները եւ պարզ ելքը։ Ջրի մարդիկ հաճախ են օգտագործում մարդկանց մանիպուլացնելու իրենց ունակությունը։ Այդ պատճառով շրջապատը պետք է ուշադիր լինի նրանց խնդրանքների նկատմամբ, որպեսզի այդ հիանալի հոգեբան ջրերի գերին չդառնա եւ չսկսի նրա փոխարեն անել նրա գործը։
Մետաղի տարերք (0, 1)
Այս տարերքի մարդիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անկախ են։ Նրանք ամուր են իրենց համոզմունքներում եւ հակված չեն հույզեր ցուցաբերելուն։ Նրանց հատուկ է ընկերասիրությունն ու օգնելու ցանկությունը։ Շփման մեջ նախընտրում են հավասարակշռություն եւ փոխադարձ հարգանք։
Մետաղի տարերքը մարդկանց վճռականությամբ է օժտում եւ վստահություն ներշնչում։ Նրանց պետք չէ շրջապատի հավանությունը, նրանք չեն ձգտում ամբոխի մի մասը դառնալ, այլ նախանձելի համառությամբ հասնում են իրենց առջեւ դրված նպատակներին։ Իրենց դրական բնութագրիչներով հանդերձ՝ Մետաղի մարդիկ իմպուլսիվ են, հակված են նյութական անկախության եւ շքեղության։ Հույզերի պոռթկումը կարող է նրանց ստիպել գերագնահատել սեփական հնարավորությունները եւ նեղ վիճակում հայտնվել միջոցները վատնելու եւ ոչ անհրաժեշտ իրեր գնելու պատճառով։
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:42, 22 սեպտեմբերի
Բրեդ Փիթը վերադառնում է զոմբիների աշխարհ. Paramount-ը պաշտոնապես մշակում է «Z համաշխարհային պատերազմ»-ի շարունակությունը16:19, 22 սեպտեմբերի
Բրիջիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց15:15, 22 սեպտեմբերի
Կրծքի կաթը որպես բարձր նորաձևություն. Հղի Little Mix-ի աստղը ցնցել է Լոնդոնը14:39, 22 սեպտեմբերի
Թոմ Քրուզը ծափեր է կորզել՝ վեց րոպեանոց ելույթ ունենալով այն մասին, թե ինչու արհեստական բանականությունը չի փոխարինի կինոյին14:17, 22 սեպտեմբերի
«Դա կատակ չէր, դա կյանքի և մահվան հարց էր». Սիլվեստր Ստալոնեն պատմել է Առնոլդ Շվարցենեգերի հետ իր 20-ամյա պատերազմի մասին13:28, 22 սեպտեմբերի
Հոլիվուդյան դերասանուհին օգնել է իր խաբեբա ընկերոջը փախչել Մեքսիկա12:31, 22 սեպտեմբերի
«Սա զզվելի է». Օռլանդո Բլումի քույրերի հետ բացահայտ սեքսի տեսարանը պայթեցրել է Reddit-ը12:10, 22 սեպտեմբերի
Դոնատելլա Վերսաչեն սկսում է զրոյից. լեգենդար դիզայները գործարկում է նորաձևության և գեղեցկության իր սեփական ապրանքանիշը11:44, 22 սեպտեմբերի
Գրեյս Քելլիի զգեստը 64 տարի անց. արքայադուստր Ալեքսանդրան ստեղծել է շքեղ նորաձևության դեժավյու11:20, 22 սեպտեմբերի
Քայլի Ջենները փորփրել է Քիմ Քարդաշյանի զգեստապահարանը և վերստեղծել իր պաշտամունքային կերպարը10:47, 22 սեպտեմբերի
Սկանդալ Կոնգրեսում. Կին կոնգրեսականը մեղադրվում է երեք աշխատակիցների, այդ թվում՝ երկու կանանց հետ սիրավեպերի մեջ