Հիշեք, երիտասարդ ձեռներեցներ, ձեր արտադրանքի լավագույն գովազդն այն է, երբ դուք ինքներդ եք դրանից օգտվում։ Օրինակ դուք ռեստորան ունեք ենթադրենք Սարյան փողոցում, բայց սնվում եք հարևանությամբ գտնվող ռեստորանում, քանի որ այնտեղ ավելի համեղ են պատրաստում, այդ դեպքում հասկանալի է, որ ձեր հաճախորդներն էլ կտարակուսեն։ Ճիշտ այնպես , ինչպես եթե դուք Հայաստանում հագուստ արտադրեք ու ներկայանաք որպես դիզայներ, բայց մշտապես այլ դիզայներների հագուստով ներկայանաք մարդկանց)))
Դե ուրեմն այսպես, պարուհի VARDA-ն արտադրում է լողազգեստ ու շատ հաճախ է դրանցով լուսանկարվում։
Այդ շարքից էր նաև նրա վերջին լուսանկարը Instagram-ում, որտեղ հայուհին ներկայացել է սեփական արտադրության լողազգեստով։
Ավելի վաղ VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է հիշողություններ իր աշխատանքի մասին։
«Գեղեցիկ հրաժեշտ տալն արվեստ է։ Ափսոս, որ դա հնարավոր չէ սովորել․․․ Հիշում եմ, թե ինչպես էի աշխատում Կրիվոյ Ռոգի «Մայրամուտից արեւածագ» գիշերային ակումբում, ինձ վճարում էին 50 գրիվեն՝ երեք ելույթի համար, իսկ տուն վերադառնալու համար ես տաքսու վարորդին 25 գրիվեն ուղեվարձ էի տալիս։ Ու որպեսզի վաստակածս գումարը չծախսեի՝ ես ասես հեգնանքով ստիպված էի լինում սպասել մինչեւ արևածագ, որպեսզի առաջին երթուղայինը նստեի․․
Հիշում եմ սառը երթուղային մեքենան ու այնտեղ վառելիքի հոտը, հոգնած, քնկոտ, աչքերիս՝ փայլեր, շարֆով փաթաթված, ես տուն էի գնում։ Այդ ակումբում ես աշխատեցի մոտ մեկ տարի, դա լավագույն ակումբը չէր, բայց ես սիրում էի այդ ակումբն ու այնտեղ աշխատող մարդկանց։ Ու ահա մի անգամ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու մեկ այլ ակումբում ու առաջարկեցին 100 գրիվեն աշխատավարձ, այսինքն կրկնակի շատ, քան ես ստանում էի։ Ես եկա արթ-տնօրենի մոտ ու ազնիվ ասացի, որ ես նման հրապուրիչ առաջարկություն եմ ստացել։ Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս նա արձագանքեց։ Արթ – տնօրենն ասաց, որ շատ կցանկանար բարձրացնել իմ աշխատավարձը, բայց իրեն բյուջե չեն հատկացնում։ Նա ասաց, որ ուրախ է ինձ համար, ու միայն մի բան խնդրեց, որ ես երկու շաբաթ էլ աշխատեմ։ Իհարկե ես համաձայնեցի, չէի կարող վատ դրության մեջ դնել մարդկանց, ում հետ այդքան երկար աշխատել էի։ Իմ վերջին աշխատանքային օրը , ավելի ճիշտ գիշերը, ինձ հրաժեշտ տվեցին շամպայնով ու ասացին, որ ես միշտ կարող եմ վերադառնալ, եթե նոր աշխատանքս ինձ դուր չգա։ Ու ես վերադարձել եմ այնտեղ, ընդ որում ոչ մեկ անգամ, բայց ոչ թե աշխատելու, այլ որպես հյուր։ Ու եթե ես չկարողանայի «հրաժեշտ» տալ, դժվար թե ինձ այնտեղ սպասեին»,- գրել է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին