Քիմ Քարդաշյանին նրբագեղ անսամբլով տեսել են Լոս Անջելեսում։ Եթե որեւէ մեկի համար պարզ չէ՝ ապա ասենք, որ Քիմի լուսանկար է հրապարակվել նրա Instagram–ում))) Քիմը՝ սպիտակ հագուստով քաղաքի մոլերից մեկում ՝ էսկալատորի վրա։
Օրերս դերասանուհի Քազզի Դևիդը մեղադրել է Քիմ Քարդաշյանին երեսպաշտության մեջ։ Աղջիկն, ի դեպ, Saturday Night շոուի դերասան Փիթ Դեւիդսոնի նախկին ընկերուհին է, իսկ վերջինս հիմա նշանված է Արիանա Գրանդեի հետ:
Իսկ հիմա հասկանանք, թե ինչ կապ ունի այս ամենի հետ Քիմ Քարդաշյանը։ ԱՄՆ-ում սկսվել է արշավ պլաստիկ բաժակների ու ձողիկների գործածման դեմ ու Քիմ Քարդաշյանը կարծես ակտիվ մասնակցում է այդ արշավին։ Բայց Քազզին դա երեսպաշտություն է համարում։ Առավել ևս, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քիմն իր միկրոբլոգներից մեկում հրապարակել է տեսանյութ, այն վերնագրելով «Պլաստիկե տագնապ»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տոննաներով պլաստիկ լողում օվկիանոսի ջրերում։ «Մեր հաջորդ սերունդները պետք է ապրեն այս պայմաններում, եկեք լուծենք այս խնդիրը», գրել էր այդ ժամանակ Քիմը։
Իր Instagram-ում 24-ամյա դերասանուհին գրել էր․
«Քիմ, քո ընտանիքը կդադարեցնի՞ վերջապես ջրի համար պլաստիկ շշեր գործածել։ Պլաստիկի համաշխարհային գործածման 30 տոկոսը Քարդաշյանների գերդաստանի սառնարաններում է գտնվում»։
37-ամյա հայուհին ուղիղ պատասխան չի տվել նրան, սակայն հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է պլաստիկ բաժակ, որի մեջ դրված է թղթե ձողիկ։
«Կալաբասասում արգելել են պլաստիկ ձողիկները, Քարդաշյան- Ուեսթ ընտանիքում՝ նույնպես»,- մակագրել է լուսանկարը հեռուստաաստղը, չնայած դրանից հետո էլ բաժանորդները սկսել են Քիմին քննադատել պլաստիկ բաժակի համար։
Ի դեպ, Քիմին ու նրա ամբողջ գերդաստանին բազմիցս կոչ են արել, որ նրանք հրաժարվեն բնական մորթուց ու անցնեն արհեստական մորթու, բայց ըստ երևույթին, հանուն հագուստի կենդանիների սպանությունները Քիմին չեն հուզում։
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega, Backgrid
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»