ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը սկանդալային պատմության մեջ է ընկել։ Starhit-ը գրում է, որ հանգուցյալ էքստրասենք Ջունայի մտերիմ ընկերը հայտնել է, որ ժամանակին էքստրասենսի կողմից վարձակալվող առանձնատունը հիմա նոր սեփականատեր ունի, որը մտադիր է այդ տունը ռեստորանի վերածել։ Սեփականատիրոջ անունն էլ Ալեքսանդր Մասլյակով է։
Ջունան իր մահից հետո որպես ժառանգություն թողել է չորսհարկանի առանձնատուն ու երեքսենյականոց բնակարան Մոսկվայի կենտրոնում։ Սակայն, միակ ժառանգորդը՝ նրա որդի Վախթանգը, մահացել է մի քանի տարի առաջ, դրա համար էլ հիմա էքստրասենսի ունեցվածքի համար պայքարում են նրա հեռավոր ազգականները։ Հարկ է նշել, որ Ջունայի առանձնատունը ժամանակին վերադարձվել էր մոսկովյան իշխանություններին, որոնցից էլ նա երկար տարիներ վարձակալում էր այն։
Ասում են, թե հիմա Ջունայի տունը նոր սեփականատեր ունի։ Այս մասին պատմել է նրա մտերիմ ընկեր Վալերի Կամշիլովը։
«Օրերս փաստաթղթեր ստացա այն մասին, որ տան առաջին երեք հարկերը անցնում են «ՈՒՀԱ մոլորակի ՄԵԿ» կազմակերպության տրամադրության տակ։ Սկսեցի տեղեկություններ պարզել, իմացա, որ ընկերության սեփականատերը հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովն է։ Ճշգրիտ չգիտեմ, թե նրա ինչին է դա պետք, բայց կարող եմ ենթադրել, որ կարգավիճակի համար»,- Ջունայի ընկերոջը մեջբերում է Starhit-ը։
Կամշիլովը պատմել է, որ Մասլյակովը փորձում է վերակառուցել շենքը։
«Նա շենքը վեր է ածում ռեստորանի»,- հայտնել է Ջունայի ընկերը։ Հետաքրքիր է, որ հարակից շենքերի բնակիչները դժգոհ են վերանորոգման աշխատանքներից ու իբրեւ արդեն դատի են տվել Մասլյակովին։
Ջունայի բնակարանի հետ կապված նույնպես անհասկանալի բաներ են կատարվում։ Հայտնվել է տեղեկություն այն մասին, որ վերջերս դրանից հանել են էքստրասենսի իրերն ու իբրեւ այդ պատմության հետ դարձյալ առնչություն ունի Ալեքսանդր Մասլյակովը։ Ուշագրավ է, որ Կամշիլովի խոսքով առ այսօր հստակ հայտնի չէ, թե ով է Ջունայի բնակարանի սեփականատերը։
«Մեզ հայտնել են, որ բոլոր իրերը հանում են ու որպես թափոն ուղարկում ինչ-որ տեղ, իբր նրանց ոմն Մասլյակով է նման թույլտվություն տվել։ Նույնիսկ չգիտեմ՝ դա զուգադիպություն է, թե ոչ»,- հայտնել է Վալերի Կամշիլովը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները