Այս ի՞նչ երկիր է այս Նահանգները, ամուսնացած տղամարդուն, այն էլ նախագահին, թույլ չեն տալիս հանգիստ զբոսնել կանանց հետ։
Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շուրջ սկանդալի ամենաթեժ պահին ջրի երես են դուրս գալիս մեկ այլ սկանդալի մանրամասներ, որի մեջ դարձյալ Դոնալդ Թրամփն է ներգրավված, որը Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալի հետ սեքսով զբաղվելուց հետո տհաճ պատմության մեջ է հայտնվել։
Մոդելը մինչ այդ հայտնել էր Թրամփի հետ սիրային հարաբերությունների մասին, իսկ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենն էլ նրանից գաղտնի ձայնագրել էր իրենց զրույցը, երբ նրանք քննարկում էին Կարեն Մաքդունալին վճարելու հարցը։ Ձայնագրությունը հայտնաբերվել է Քոհենի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ։ Այն ընդամենը երկու րոպե է տեւում։ Այդ ձայնագրության մեջ Թրամփն ու Քոհենը քննարկում են Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալի վճարի հարցը ։Մաքդուգալը պատմել է, որ 2006-ին ինքը սիրային կապ է ունեցել Թրամփի հետ, որը տեւել է մոտ մեկ տարի։ Այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ, որը դրանից մի քանի ամիս առաջ լույս աշխարհ էր բերել Թրամփի որդուն՝ Բերոնին։
The New York Times թերթը գրել էր, որ խոսակցության ձայնագրությունը տեղի է ունեցել 2016-ի նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ։
ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հաստատել է, որ այդ ձայնագրության մեջ իրոք հնչում են Թրամփի ու Քոհենի ձայները, ու խոսակցությունը վճարների մասին է, որոնք սակայն չեն կատարվել։ Ջուլիանաին շեշտել է, որ այդ զրույցը, որը տեւել է երկու րոպե, ապացուցում է, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հիմա հետաքննում է, թե որքանով է Թամփի փաստաբանը մասնակցություն ունեցել կանանց վճարների փոխանցմանը, որպեսզի հարթի Թրամփին վարկաբեկող տեղեկությունները 2016-ի նախընտրական ժամանակաշրջանում։ Մասնավորապես հետաքննվում է ֆինանսավորման մասին դաշնային օրենքների հնարավոր խախտումը։
Այսօր TMZ-ը հրապարակել է Թրամփի ու նրա փաստաբանի խոսակցության ձայնագրությունը։ Այնտեղ լսվում է, թե ինչպես է իրավաբանը Թրամփին հայտնում այն մասին, որ պետք է գումար փոխանցել Դեւիդ Պեկերին (հրատարակիչ National Enquirer): Նաև խոսակցության վերջում նախագահը հարցնում է՝ կանխիկով վճարի, թե ոչ։
Նախագահի աշխատակազմն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ ձայնագրությունը, իսկ Թրամփն ինքն օրերս հայտնել էր, որ այդ ձայնագրությունն ապօրինի է արվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների