«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ոստիկանությունը նախապատրաստել էր Թրամփի հետ սկանդալում ներգրավված Սթորմի Դենիելսի սադրիչ կալանավորումը

10:12, 26 հուլիսի

Թրամփի հետ սկանդալի մեջ ներգրավված Սթորմի Դենիելսի կալանավորումը նախապատրաստվել էր ոստիկանության կողմից, գրում է TMZ-ը։

Սթորմի Դենիելսը, որը վստահեցնում է, որ Թրամփն իր հետ ինտիմ կապ է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնացած էր Մելանիայի հետ, իսկ հետո էլ վճարել է իրեն լռության համար, վերջերս կալանավորվել է, նաև՝  նվաստացվել։

39-ամյա դերասանուհին որպես աստղ հրավիրվել էր Օհայոյի Columbus սթրիփթիզ ակումբ և ելույթի ժամանակ նա դիպչել էր հյուրերից մեկին, որից հետո նրան միանգամից կալանավորել էին, քանի որ նահանգի օրենքներով՝ պարուհիներն իրավունք չունեն դիպչել հյուրերին։ Սակայն քիչ հետո հայտնվել են կասկածելի մանրամասներ, որոնք միանգամից ստվեր են գցել ոստիկանության վրա ու տպավորություն ստեղծել, որ այդ ամենը քաղաքական նկատառումներով «սարքած գործ էր»։
 
TMZ –ը գրում է, որ Դենիելսն իր մեղավորությունը չի ընդունել, բայց նրան արագ ազատ են արձակել, ու պատճառն այն չէ, որ նրա համար 6000 դոլար գրավ էր նշանակվել ու ինչ-որ մեկը վճարել էր այն՝ ազատելով դերասանուհուն։ Ամենևին։ Բանն այն է, որ հաճախորդը, որին ակումբում դիպչել էր դերասանուհին, ոստիկանական սպա էր, որն աշխատում էր ծպտյալ։ Ճիշտ է, հաստատության տնօրինությունն էլ տեղյակ չէր, որ ակումբում ծպտյալ ոստիկաններ կան։ Ոստիկանությունը նույնպես չի կարողացել բացատրել , թե այդ ինչ առաջադրանք էին սթրիփթիզ ակումբում կատարում ոստիկանները, որոնք չէին հեռանում բեմից, երբ այնտեղ պարում էր Սթորմին։
Շարունակությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Նահանգի ոստիկանապետ Քիմ Ջեքոբսը ստիպված է եղել ընդունել, որ ոստիկանությունն ինքն է խախտել օրենքը, քանի որ նահանգում կարելի է կալանավորել միայն այն աղջիկներին, որոնք ակումբի մշտական աշխատակցուհի են, իսկ Սթորմին ընդամենը երկու ներկայացման համար էր այդ ակումբ եկել ու այդ առումով հյուր է համարվում, հետևաբար նա լրիվ անմեղ է։
 
«Կարելի է հասկանալ, թե ինչու էին ոստիկանները գտնվում ակումբում, բայց թե ինչ դրդապատճառներով են նրանք առաջնորդվել՝ մեզ համար անհասկանալի է, շուտով կպարզենք»,- ասել է Քիմը, իսկ Վաշինգթոնում այդ խոսքից հետո հաստատ ինչ-որ մեկն իրար է խառնվել։
 

Այս պատմության մեջ նոր մանրամասներ են պարզվել, դերասանուհու փաստաբան Մայքլ Ավենատտին պարզել է, որ ոստիկանները միմյանց էլ․ նամակներ էին ուղարկում դերասանուհու կալանավորման նախապատրաստման  մասին։ Ինչ –որ մեկը համացանցում հրապարակել էր ոստիկանների նամակագրությունը, որն ապացուցում էր, որ Սթորմիի կալանավորումը նախապատրաստված էր։ Աղջիկ- սպան, որը ծպտյալ էր աշխատում էր, այդ օրը նամակ էր ուղարկել գործընկերոջը, որին կցել էր Թրամփի հետ Սթորմիի լուսանկարները,  նաև Սթորմիի լուսանկարը ներքնազգեստով ու սթրիփթիզ ակումբի այցեքարտը։ Նաև փաստաբանի տրամադրության տակ է հայտնվել այն նամակը, որտեղ ոստիկանները շնորհավորում էին միմյանց դերասանուհու կալանավորման կապակցությամբ։

Սթորմիի փաստաբանը արդեն հայտնել է, որ մտադիր է այս պատմության մեջ բացահայտել ամբողջ ճշմարտությունը, ու որ այն վարկածը, որ դերասանուհու կալանավորումը քաղաքական մոտիվներով է եղել, ճշմարիտ էր։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել