NEWS.amSTYLE-ը շատ է սիրում ամերիկյան շոուները։ Իսկ Ջիմի Ֆելլոնի ու Ջիմի Քիմմելի շոուները պարզապես պաշտում է։ Դրանցից հետո մեր հայկական կամ ռուսական շոուները պարզապես ծիծաղելի են թվում։ Եվ այսպես, Jimmy Kimmel Live շոուի YouTube ալիքով հրապարակվել է մի հատված՝ շատ հայտնի կնոջ մասնակցությամբ, որը երեկ Քիմմելի շոուի հյուրն էր։ Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է։
Քիմը պատմել է այն մասին, թե ինչպես է օգնել Էլիս Ջոնսոնին ազատվել բանտից։ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկեր թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ ազատազրկման դատապարտված ու արդեն 21 տարի բանտում անցկացրած 62-ամյա Էլիս Ջոնսոնին ներում շնորհելու հնարավորությունը։ Ու Քիմը հասել է նրան, որ նախագահը ներում էր շնորհել Էլիսին։
«Ես գիտեի, որ ես հարյուրից ընդամենը մեկ հնարավորություն ունեմ Էլիսի համար համաներման հասնելու համար։ Ու ես որոշեցի փորձել: Ես խնդրեցի հանդիպում նախագահի հետ («Նրա կառավարման ամենաերջանիկ պահը»- ասել է այդ պահին Ջիմին՝ մեկնաբանելով Քիմի ու Թրամփի համատեղ լուսանկարը)։ Ու նա ինձ զանգահարել է մեկ շաբաթ հետո։ Նա զանգահարել էր այն պահին, երբ ես մասնակցում էի Սթիվեն Քլայնի ֆոտոշարքին, իսկ եթե գիտեք, թե ով է նա, ուրեմն հասկանում եք, որ ֆոտոշարքը նյու ոճով էր։ Ես լրիվ մերկ էի, երբ զանգահարեց Թրամփը։ Ու ես խուճապի մեջ ընկա, քանի որ շատ էի սպասում այդ զանգին («Դուք նրան ասեիք, որ մերկ եք, այդ դեպքում նա բոլոր բանտարկյալներին կազատեր»- մեկնաբանել էր Քիմմելը )։ Հետո ես հանդիպեցի նրա հետ։ Ես ցնցված էի Սպիտակ տնից ու Օվալաձեւ գրասենյակից։ Մենք խոսեցինք Էլիսի մասին, ահա և արդյունքը»,- պատմել է քիմը։
Ջիմին նշել է, որ քանի որ Քիմը հիմա զբաղվում է բանտարկյալ կանանց գործերով (հայուհին վերջերս այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտը), ապա պետք է նաեւ Մելանիա Թրամփին ազատի Դոնալդի գերեվարությունից։
Քիմը վերջում պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը վիճում է Քանյեի հետ այն թեմայով, որ Քանյեն աջակցում է Թրամփին, իսկ ինքը՝ ոչ։
«Ես ուզում եմ, որ հստակ լինի։ Մենք այդքան հաճախ չենք քննարկում քաղաքական թեմաներ, ու Քանյեն իր կարծիքն ունի, որը ես հարգում եմ։ Բայց Քանյեին դուր է գալիս ոչ թե Թրամփի քաղաքականությունը, այլ նրա անձը, այն փաստը, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նա կհաղթի ընտրություններում, իսկ նա՝ հաղթեց։ Նրան դուր է գալիս Թրամփի եռանդը, ոչ ստանդարտ մտածողությունը»,- ասել է Քիմը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»