Դատարանը Թիմաթիին տուգանել է Մոսկվայի կենտրոնում հանպատրաստից համերգ տալու համար, հայտնում է Gazeta.ru-ն։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Եգոր Քրիդի հետ միասին Թիմաթին իր «Մերսեդես»-ով եկել է «Բլեք Սթար» բուտիկի մոտ ու այնտեղ ելույթ ունեցել՝ բարձրանալով մեքենայի վրա ու պարելով ՝ իրենց շուրջը հավաքելով հարյուրավոր երկրպագուների։
Թիմաթին դատարանում չի ընդունել իր մեղավորությունը՝ համերգի հետեւանքով հասարակական կարգը խախտելու հարցում, իսկ դատարանը նրան նշանակել է 20 հազար ռուբլու չափով տուգանք՝ հասարակական կարգի խախտման համար։
Երգչի պաշտպանները պնդում էին, որ հասարակական կարգի խախտման մասին փաստարկները չեն համապատասխանում իրականությանը։
Թիմաթին ինքը դատարանի նիստի ժամանակ հայտնել է, որ մեքենան չի արգելափակել երթեւեկությունը, որեւէ մեկին որեւէ վնաս չի պատճառվել։
«Մենք ոչ մեկին չենք խանգարել, մարդկանց դուր էր գալիս մեր ելույթը»,- ասել է երգիչը։ Ռեփերի խոսքով՝ հանպատրաստից համերգը տեւել է մոտ 7 րոպե, այնուհետեւ ներկաները լավ տրամադրությամբ գնացել եւ շարունակել են իրենց գործերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը