Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիրը, ամերիկահայ ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջի լուսանկարների շարքը համալրում է նորերով:
Այդ լուսանկարները հաճախ գործնական բնույթի են, պատմում են գործարարի առօրյայի մասին: Երբմեն էլ նա կիսվում է ընտանեկան լուսանկարներով ու տեսանյութերով, որոնց հերոսուհին սովորաբար փոքրիկ Օլիմպիան է՝ Ալեքսիսի ու թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրը:
Այս անգամ Ալեքսիսը լուսանկար է հրապարակել, որում Օլիմպիան նրա գրկում է: Հայր ու դուստր բավականին զվարճալի դեմքի արտահայտություն են ընդունել, իսկ փոքրիկի գլխարկն իրենից չափերով մեծ է:
Ալեքսիսը մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Հայրիկի փոքրիկ, քաղցր գորշուկ»: Ի դեպ, Օլիմպիայի գլխարկը նույնպես նմանատիպ գրություն ունի:
Ի դեպ, Ալեքսիսը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։
«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։ Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»,- այսպես էր լուսանկարը մակագրել Օհանյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի