Այսօրվա կինոդիտման համար NEWS.am STYLE-ն առաջարկում է նախորդ տարի էկրաններ բարձրացած «Անտեսանելի հյուրը»/Contratiempo թրիլերը, որի ռեժիսորը Օրիոլ Պաոլոն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Մարիո Կասասը, Խոսե Կորոնադոն, Անա Վախեները, Բարբարա Լենին եւ այլք:

Իսպանական արտադրության այս ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է երիտասարդ բիզնեսմեն Ադրիան Դորիայի սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանությունը: Նրա մահվան մեջ մեղադրում են Ադրիանին, քանի որ առավոտյան հենց նա էր հայտնաբերել մահացած ընկերուհու մարմինը իրենց հյուրանոցային համարում, իսկ ականատեսների խոսքով՝ սպանության գիշերը նրանից բացի ոչ ոք չի մտել եւ դուրս չի եկել այդ սենյակից: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալում է Ադրիանին եւ հիմա նրա նպատակն է գտնել լավագույն փաստաբանին, որը կօգնի ապացուցել, որ ինքն անմեղ է:

Այդ փաստաբանի դերում հայտնվում է Վիրջինիա Գուդմանը, որի համար այս գործը պետք է վերջինը լիներ, եւ Ադրիանը վստահ էր՝ նա բոլոր ուժերը կկենտրոնացնի իրեն արդարացնելու համար: Վիրջինիան խնդրում է Ադրիանան իրեն պատմել ամբողջ եղելությունը: Այդ ժամանակ Ադրիանը պատմում է նրան իր գործնական ուղեւորության մասին, որը պետք է կայանար Փարիզում, սակայն իրականում նա նախընտրել էր չմեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք եւ իր ժամանակն անցկացնել սիրուհու՝ Լաուրայի հետ: Այդ օրը ինքն ու Լաուրան ավտովթարի են ենթարկվում, եւ թեեւ իրենց ոչինչ չի պատահում, նրանց հարվածած մեքենայի վարորդը՝ Դանիել Գարիդո անունով երիտասարդը, մահանում է: Լաուրան համոզում է Ադրիանին ոչ ոքի ոչինչ չասել, որովհետեւ դա կնշանակեր թե իր, թե Ադրիանի կարիերայի ավարտը: Ադրիանը համաձայնվում է եւ մահացած երիտասարդի ավտոմեքենան նետում է մոտակա լիճը:

Ֆիլմում ներկայացրած պատմությունը շատ խորհրդավոր է եւ խճճված: Ի՞նչ է թաքցնում Ադրիանն իր փաստաբանից, եւ ո՞վ է իրականում այն փաստաբանը, որին նա վստահել է իր գործը: Հետաքրքիր հարցերի բացահայտման համար այսօր երեկոյան առաջարկում ենք դիտել հենց այս խորհրդավոր թրիլերը:
Կադրերը՝ ֆիլմից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը