«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կարոտում եմ իրեն, բայց այսպես հեշտ է ավելի». Աննա Գեւորգյանը՝ ներքին փոփոխությունների, կարիերայի ու դժվարությունների մասին

13:25, 17 օգոստոսի

Հայկական տեսահոլովակների սուր մեկնաբանությունները, ոճային կերպարներն ու «Ես Աննան եմ» արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցում էին հիթ-շքերթների սիրահարներին: Հաղորդավարուհի Աննա Գեւորգյանը տարիներ առաջ հայտնվեց եթերում՝ դառնալով հայկական հեռուստատեսության ամենատարբերվող, համարձակ ու ոճային դեմքերից մեկը, իսկ ավելի ուշ նա զարմացրեց իր երկրպագուներին՝ որպես գլխավոր դերասանուհի հանդես գալով «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

Հաղորդավարուհի, դերասանուհի եւ ոճաբան Աննայի հետ NEWS.am STYLE-ը անկեղծ զրույց է ունեցել հայկական եթերի, ոճային ու ներքին փոփոխությունների, կարիերայի ու ընտանիքի համատեղելիության եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ.

Աննա, Դուք եթերում հայտնվեցիք այն շրջանում, երբ նոր ու թարմ դեմքերը շատ քիչ էին հեռուստատեսությունում, համացանցային եթերներն էլ առանձնապես զարգացած չէին, իսկ շատ երիտասարդ աղջիկներ եւ տղաներ երազում էին հաղորդավարի մասնագիտության մասին. այդ տարիներին ի՞նչ էր Ձեզ համար եթերում լինելը, ի՞նչ զգացողություններ էիք ունենում տեսախցիկի առջեւ:

Իսկապես, շատ ուրիշ ժամանակ էր՝ բոլորովին այլ իրականություն: 15 եւ ավել տարիներ են անցել այդ օրերից, վախենցնող թիվ է: Մի ամբողջ հավերժություն է թվում 15 տարին, սակայն անցավ ակնթարթի նման: Յուրաքանչյուր օրն ու վայրկյանը հիշում եմ՝ ասես երեկ լիներ…. Անհնարին է բառերով փոխանցել զգացումներս, անհամեստ չհնչի, սակայն ես ապրել եմ այնքան խենթ ու գունեղ, որ հազարավոր մարդիկ չեն էլ պատկերացնի, որ աշխարհում կան նման երեւույթներ, զգացումներ, ապրումներ ու հույզեր:

Վաղ մանկության տարիքում չէի էլ կասկածում, որ հայտնի եմ լինելու, եւ տանը միայնակ մնալիս հաճախ երեւակայական հարցազրույցներ էի տալիս՝ պատկերացնելով ինձ արդեն մեծ ու ճանաչված:

Դպրոցական տարիներից արդեն աշխատում էի Երեւանի պետական Կամերային թատրոնում, սովորում Երգի պետական թատրոնում, մասնակցում բոլոր հեռուստանախագծերին, ներկա էի բոլոր առիթներին ու միջոցառումներին: Ինձ համար դա կարեւոր էր, բայց օրինաչափություն: Ես գիտեի, որ այդպես պետք է լինի՝ կարեւոր չէ՝ որ բեմում, որ հեռուստաալիքում, ինչ ձեւաչափով… Դա իմ ուղին էր, որով ես շարժվում էի:

Համաձա՞յն եք այն մտքին, որ նախկինում եթերում հայտնվելն ավելի ուրիշ էր, էմոցիաներն էլ այլ էին, իսկ հիմա ավելի հեշտ է դարձել ամեն ինչ:

Այո, իհարկե: Այն ժամանակ դա անհաս երազանք էր, հիմա դա հասանելի է բոլորին: Հիմա ամեն ինչն է այդպես: Ցանկացած հասանելի բան արժեզրկվում է… Տարբերությունների մասին կարելի է անվերջ խոսել: Ոչինչ աշխարհում միանշանակ լավ կամ վատ չէ, ամեն բան ունի իր դրական ու բացասական կողմերը:

Եթերում տարբերվում եք ոչ միայն սուր մեկնաբանություններով, այլեւ ոճային կերպարներով

Երբեք ոչ ոք չի զբաղվել իմ ոճով, իսկ այն հեռուստաալիքում, որտեղ ես 10 տարի աշխատեցի՝ որպես հաղորդավար, զուգահեռ նաեւ բոլոր հաղորդավարների ոճաբանն էի եւ դիմահարդարը,  ունեի հաղորդավարի, նկարչի, մոդելավորողի եւ դիմահարդարի կրթություն: Ավելի փոքր տարիքում ուզում էի՝ նկատեին ինձ, տեսնեին, որ ուրիշ եմ, հիմա այդ խնդիրը չունեմ, քանի որ գիտեմ, որ այդ տարբերությունը ներսում է, եւ այն այնքան ակնհայտ է, որ հիմա էլ, եթե փորձում եմ թաքցնել, միեւնույն է չի ստացվում…

Ինչպե՞ս ստացվեց դիզայների մասնագիտության ընտրությունը:

Չնայած նկարելն ու ստեղծագործելն իմ ամենաարտահայտված շնորհքն են եղել վաղ տարիքից՝ մասնագիտությունս պատահական ու չմտածված եմ ընտրել: Այդպես ստացվեց…Պետք է Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ ընդունվեի, փոքրիկ խանգարող հանգամանք եղավ, որը հեշտությամբ կարելի էր շրջանցել, բայց երիտասարդ էի ու ժամանակի գինն ու որոշումներիս կարեւորությունը չգիտեի…

Նկարահանումների սկզբնական շրջանում դժվարություններ շա՞տ են եղել:

Դժվարություններ չեն եղել, եղել են սխալ մարդիկ, որոնց հետ աշխատելիս իրենց բարդույթների հետ եմ բախվել, ինչն անշուշտ խանգարել է:

Ձեզ նայելով թվում է, թե ոչ մի բարդույթ չունեք՝ ասում եք այն, ինչ մտածում եք, հագնվում այնպես, ինչպես ցանկանում եք: Կա՞ն ներքին բարդույթներ:

Իսկապես, բարդույթներս քիչ են, բոլոր ժամանակների բոլոր խնդիրներս եղել են իմ ներսում՝ ինքս ինձ հետ:

Հաճա՞խ եք պայքարի մեջ մտնում սեփական «ես»-ի հետ, եւ այդ պայքարում ի՞նչն է հաղթում՝ ուղե՞ղը, թե՞ սիրտը:

Ողջ կյանքիս ամբողջ ուղեկիցն եմ… Սիրում եմ ինձ, կռվում ինձ հետ, խոսում, խորհրդակցում, չեմ հարմարվում, հիանում եմ, հպարտանում, ամաչում… Ես լավ ընկեր եմ ինքս՝ ինձ:) Մենակյաց եմ… Իսկ բնազդի ու բանականության ընտրության հարցում, միանշանակ՝ բնազդ: Շատ իրատես եմ, սթափ, ռեալ տեսնում եմ իրականությունը, վերլուծում ու տրամաբանում, բայց ապրում եմ սրտիս ուզածով, բացառապես՝ էմոցիաներով: Չնայած՝ հիմա տարիքն ու երկու երեխաների մայր լինելը ստիպում են լինել բանական:)

Սերիալում նկարահանվելու փորձ մեկ անգամ ունեցաք. ինչո՞ւ չշարունակեցիք այդ ուղի՞ն. լավ առաջարկ չկա՞, թե՞ մտածում եք՝ դա Ձերը չէ:

Արածս շատ քիչ է, ձգտումներս ու ցանկություններս սահմաններ չունեն, բայց աշխատանքն ու ընտանիքը միշտ չէ, որ հնարավոր է համատեղել…

Անշուշտ՝ իմն է: Կյանքիս կորուստներից մեկն եմ համարում այն, որ չընտրեցի այդ ուղին ավելի շուտ… Մեծ բան կորցրեցի՝ թե ես, թե հայ կինոն ու բեմը (ծիծաղում է): Կասեք՝ դեռ ուշ չէ, բայց ես կասեմ՝ ուշ է… Ունեմ կողակից, պարտավորություններ եւ չունեմ ժամանակ ու ազատություն…

Հիթ շքերթներ վարելիս միշտ անկեղծ կարծիք եք արտահայտում ցանկացած տեսահոլովակի եւ երգչի մասին. անկեղծությունը շոու-բիզնեսում եւ կյանքում Ձեզ չի՞ խանգարում:

Խանգարում է, իհարկե, բայց ես հանգիստ եմ տանում դա: Չեմ սիրում նեղացնել մարդկանց, բայց չեմ էլ սիրում կեղծ լինել:

Ասում են՝ սեւահերների հոգեբանությունն այլ է, շիկահերներինը՝ այլ: Դուք սեւահեր եղել եք, այժմ շիկահեր եք:) Ինչպիսի՞ն էր սեւաեր Աննան, եւ ինչպիսի՞ն է նա հիմա՝ որպես շիկահեր:)

Հետաքրքիր է շատ, բայց հավատացեք՝ տարբերություն, իսկապես, կա:) Այլ էի այն ժամանակ՝ բոլորովին այլ, եւ մազերը չէ, որ ինձ փոխեցին: Ես փոխվեցի, այդ պատճառով էլ արտաքինս փոխվեց… Սեւահերն իմ ռոմանտիկ ու զգացմունքային Աննան է, որին թաքցրել եմ հեռու իմ ներսում: Հիմա սառն եմ, ուժեղ ու բանական… Կարոտում եմ իրեն, բայց այսպես հեշտ է ավելի…

Ոճային փոփոխությունների կտրո՞ւկ եք դիմում, թե՞ ամեն ինչ փորձում եք անել աստիճանաբար:

Արտաքին փոփոխությունները գալիս են ներքին փոփոխություններից: Կյանքի տարբեր շրջաններում, փուլերում, ժամանակահատվածում մարդը տարբեր է լինում: Փոխվում է իր «ես»-ը, ինչից փոխվում է նաեւ իր մաշկը, կազմվածքը, սանրվածքը, եւ ամենակարեւորը՝ հայացքը, այսինքն՝ էությունը…

Աննա, աշխատանքային նորություններ սպասվո՞ւմ են այս շրջանում՝ ֆիլմեր, հաղորդումներ կամ այլ նախագծեր

Գործնական առաջարկների պակաս երբեք չեմ ունեցել, դրանք ընդունելու համար միշտ խանգարող հանգամանքներ են եղել…:) Միշտ էլ ունեցել եմ հնարավորություն հասնել անհաս բարձունքներին, բայց կրկին ու կրկին ընտրության առաջ եմ կանգնել ու նժարի ծանրությունը կարիերայի օգտին չի եղել առայսօր…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աննա Գեւորգյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել