Քիմ Քարդաշյանւ խոստովանել է, որ Քանյե Ուեսթը շատ է սիրում քնել իրենց համատեղ հանգստաի ժամանակ: Բայց, երեւում է, որ Քիմին դա դուր չի գալիս, քանի որ ինչու անիմաստ ժամանակը ծախսել քնի վրա, երբ կարելի է լուսանկարվել եւ հրապարակել այն Instagram-ում:
37-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ռեալիթի-շոուի աստղը սեւ բիկինիով նստած է ամուսնու ծնկներին:
«Հանգստի ժամանակ նա սիրում է քնել, սակայն ես հինգ րոպեով արթնացրել եմ, որպեսզի լուսանկարվենք», - մակագրել է լուսանկարը՝ հայուհին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին դատի են տվել եւ միլիոնավոր դոլարների կոնպենսացիա են պահանջում: Իսկ այժմ անդրադառնանք նախապատմությանը: Քիմն օրերս թողարկել է իր օծանելիքը, որը կրում է Vibes անվանումը: 37-ամյա հայուհին հինգ րոպեում վաստակել է հինգ միլիոն դոլար, այն բանից հետո, երբ հայտարարել է իր արտադրանքի մասին:
Եվ այդ գումարը, ինչպես ասում են մաքուր է աշխատել, քանի որ գովազդի համար ցենտ անգամ չի ծախսել: Այն ամենն ինչ ռեալիթի-շոուի աստղը վաճառել է, գովազդված է եղել իր կողմից եւ իր Instagram-ում: Հայուհու կողմից թողարկված օծանելիքն արժե 45 դոլար:
Ինչպես հայտնում է The Blast-ը, Քիմին դատի է տվել Vibes Media մեդիա-ընկերությունը, որը պնդում է, որ աստղը կրկնօրինակել է իրենց ընկերության լոգոն՝ իր նոր արտադրանքի համար: Vibes Media ընկերությունը նյութական կոնպեսացում է պահանջում, չնայած գումարի չափը չի բարձրաձայնվում, այնուամենայնիվ, խոսքը գնում է երեքմիլիոն դոլարի մասին:
Քիմ Քարդաշյանը դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, սակայն, իր փաստաբաններն աշխատում են, որպեսզի վերացնեն ընկերության հետ առաջացած խնդիրը: Չիշտ է ընկերությունն արդեն դատի է տվել եւ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին մեզ սպասվում է դատական գործընթաց:
Հայուհու փաստաբանները հայտարարում են, որ ընկերությունն օգտագործում է պահը, որպեսզի ուշադրություն գրավի եւ լոգոների ոչ մի համընկնում չկա, եւ ընկերության հայցը ծաղրանք է:
Լուսանկարները՝ WireImage, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ