Ամենաուժեղ նշանը՝ Ձկներ
Ատղագուշակները կարծում են, որ կենդանակերպի ամենուժեղ նշանը Ձկներն են։ Դա բավականին տարօրինակ է, չէ՞ որ Ձկները շատ զգացմունքային են և տպավորվող։ Սակայն Ձկներն ունեն ներքին շատ պաշարներ, որոնք բացակայում են կենդանակերպի այլ ներկայացուցիչների մոտ։ Եվ երբ, օրինակ, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել, որ Ձկները ծնկում են, սակայն չեն կոտրվում։
Ամենանենգ նշանը՝ Կարիճ
Կենդանակերպի նշաններից ամենանենգը Կարիճն է։ Եթե Կարիճը սկսի վրեժ լուծել, ապա նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Կարիճները գործում են ամենախորամանկ մեթոդներով, իրենց շատ բարդ է ինչ-որ հարցում կասկածել։ Կարիճները՝ ամենադաժան և վտանգավոր թշնամիներն են։
Ամենագեղեցիկ նշանը՝ Աղեղնավոր
Արտաքնապես ամենագեղեցիկ նշանը Աղեղնավորն է։ Բնությունն այս մարդկանց շատ ներդաշնակ կառուցվածք է պարգևել, և դա իրենց ամենագեղեցիկը կոչվելու իրավունք է տալիս։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ավելորդ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։
Ամենասեքսուալ նշանը՝ Խոյ
Կենդանակերպի ամենասեքսուալ նշանն է համարվում Խոյը։ Այս մարդիկ էներգետիկ են, կրքոտ և ակտիվ։ Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։ Խոյերը ուշադրություն են գրավում իրենց խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։
Ամենահավատարիմ նշանը՝ Կույս
Աստղագուշակները ամենահավատարիմն են համարում Կույսի նշանի տակ ծնված մարդկանց։ Այս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և ընտրողաբար են մոտենում երկրորդ կեսին ընտրելու հարցին։ Եթե ընտրում են ինչ-որ մեկին, ապա կարող եք վստահ լինել՝ Կույսերը երբեք նրան չեն դավաճանի։
Ամենաբարի նշանը՝ Ցուլ
Ցուլը ամենաբարի նշանն է։ Նա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ նրբանկատ է շփման մեջ, ինչն ինքնին բարության նշան է համարվում։ Ցուլերը միշտ օգնության են հասնում, անշահախնդիր են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի սիրտ ունեն։
Ամենահաջողակ նշանը՝ Երկվորյակներ
Ամենահաջողակ նշանը Երկվորյակներն են։ Հաճախ իրենք հայտնվում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին, ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ կենդանակերպի մնացած նշանների հետ համեմատելիս։ Երկվորյակները լավատեսներ են, իսկ դա կազմում է իրենց հաջողության 90 %։ Հաջողակ լինելու շնորհիվ իրենց կարելի նաև ամենաերջանիկ նշանը համարել։
Ամենաընտանեկան նշանը՝ Խեցգետին
Խեցգետինն ամենաընտանեկան նշանն է։ Այս մարդկանց համար ընտանեկան արժեքներն առաջին տեղն են զբաղեցնում։ Իրենք ձգտում են արժանի զուգընկեր գտնել, հարմարավետ տուն ձեռք բերել և շատ երեխաներ ունենալ։ Սա լուրջ հարաբերությունների և ամուսնության համար ամենակատարյալ նշանն է ։
Ամենաեսասեր նշանը՝ Առյուծ
Չնայած իր առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, Առյուծը ամենաեսասեր նշանն է համարվում և ամեն բան անում է հանուն իր շահերի և ցանկությունների։ Սիրում է լինել ուշադրության կենտրոնում, ինչը լրացնում է նրա էներգիան։ Բացի այդ Առյուծները սիրում են գովասանքն ու շողոքորթությունը։
Ամենամարդամոտ նշանը՝ Կշեռք
Կշեռքն ամենամարդամոտ նշանն է համարվում։ Սիրում է ժամերով խոսել, բավականություն է ստանում նոր ծանոթություններից։ Շրջապատում իրենց անկաշկանդ ու վստահ են զգում։ Ծանր են տանում միայնության նույնիսկ մեկ օրը։
Ամենափակ նշանը՝ Այծեղջյուր
Թե ինչ է Այծեղջյուրի մտքին՝ բարդ է պատկերացնել․ սա կենդանակերպի ամենափակ նշանն է։ Այծեղջյուրները հազվադեպ են վստահում իրենց ապրումներն ու զգացմունքները ինչ-որ մեկին, իսկ շրջապատում իրենց սառը և անտարբեր են պահում։
Ամենահանճարեղ նշանը՝ Ջրհոս
Ջրհոսն ամենահանճարեղ նշանն է։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են առաջարկում։ Իրենց մոտ շատ զարգացած է երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սակայն երբեմն իրենց ուժը չի բավականացնում հասցնել գործն իր տրամաբանական ավարտին, հետևաբար իրենց բոլոր հանճարեղ գյուտերն ու նախագծերը մնում են չճանաչված։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ