«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես ճիշտ դիմահարդարվել այս աշնանը, խնամել մաշկն ու ընտրել կոսմետիկ միջոցներ. Խորհուրդ է տալիս դիմահարդար Աիդա Մելքոնյանը

11:20, 10 սեպտեմբերի

Դիմահարդար Աիդա Մելքոնյանի հետ խոսել ենք ինչպես դիմահարդարման ոլորտում այս աշնան թրենդներից, այնպես էլ մաշկի խնամքից: Աիդան մեզ պատմել է, թե ինչպես կարելի է ճիշտ ընտրել ու օգտագործել կոսմետիկ միջոցները եւ թե  որ տարիքային խմբի համար ինչպիսի դիմահարդարում է պետք օգտագործել՝ սխալներից խուսափելու համար:

Որո՞նք են այս աշնան թրենդները դիմահարդարման ոլորտում

Փայլուն դիմահարդարումը շարունակում է մնալ նորաձեւ: Պարզապես, եթե մինչ այս ավելի նորաձեւ էին գլիթերային, այսպես ասած՝ հատիկներով փայլերը, ապա այս սեզոնին մոդայիկ է դառնում մետալիկ փայլը՝ ավելի սառը գույներով: Շարունակում է շատ արդիական մնալ վարդագույնը, այն նորաձեւ է ցանկացած կոսմետիկ միջոցի պարագայում՝ շրթներկից մինչեւ ստվերաներկեր, նույնիսկ թարթիչներում այս աշնանը կարելի է օգտագործել վարդագույն հատիկներ: Դեպի աշնան վերջին ամիսներ, վարդագույնն էլ աստիճանաբար կփոխարինվի ավելի մուգ երանգներով՝ դեպի մանուշակագույն: Նորաձեւ է շարունակում մնալ նաեւ այսպես կոչված նյուդ դիմահարդարումը, հատկապես «թաց» էֆեկտով: Բնականաբար միշտ արդիական են նաեւ դասական կարմիր շրթներկը, սլաքներն ու սմոքի այսը, որն այս սեզոնին ավելի թափթփված, անփույթ ձեւով է առավել նորաձեւ, համեմված նաեւ մետալիկ փայլուն երանգներով:

 Որո՞նք են ամենատարածված սխալները, որ դիմահարդարվելիս անում են մեր աղջիկները.

 Հաճույքով նշեմ, որ հիմա մեր աղջիկները կարողանում են ճիշտ օգտվել կոսմետիկ միջոցներից ու հետեւում են նորաձևությանը. շատ ավելի ոճային են դարձել:

Այստեղ մեծ է նաեւ սոց ցանցերի, հատկապես ինսթագրամի դերը, քանի որ գրեթե բոլոր մեյք ափ արտիսներն այժմ ունեն ինսթագրամյան էջեր, որոնք օգնում են ոչ միայն դիմահարդարներին՝ իրենց աշխատանքները ներկայացնելու հարցում, այլեւ աղջիկներին՝ հետեւելու եւ սովորելու:

Եթե Նախկինում հաճախ էի հանդիպում , օրինակ, չափից շատ դիմահարդարված, առավոտ կանուխ երեկոյան դիմահարդարմամբ շրջող աղջիկների, ապա հիմա հազվադեպ եմ տեսնում: Կանանց մեծ մասն այժմ գիտի, թե որտեղ ինչ մեյք ափով է պետք ներկայանալ ու նախընտրում է մինիմալ դիմահարդարում:



Դուք մասնագիտացած եք նաեւ միջինից բարձր տարիքի կանանց դիմահարդարման մեջ. Ի՞նչ առանձնահատկություններ կան այս դեպքում, ի՞նչ խորհուրդ կտաք սխալներից խուսափելու համար

Առաջին հերթին ասեմ, որ տարիքով ավելի մեծ կանանց դիմահարդարումը չպետք է չափից շատ լինի, չլինի ծիծաղելի: Օրինակ ինձ համար շատ կարեւոր է դուրս բերել նրանց ներքին եսը: Ինձ շատ է օգնում այն հանգամանքը, որ ես ավարտել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը: Դիմահարդարելիս, ես օգտագործում եմ «Հայելային ես»-ի սկզբունքը, այն է՝ ինչպես է մարդն ընկալում ինքն իրեն, ինչպես են ընկալում նրան շրջապատող մարդիկ,եւ ինչպես են այդ մարդիկ ընկալում նրան՝ ըստ իրեն: Հենց սա է  ինձ օգնում  ճանաչել հաճախորդիս ու  ճիշտ կերպար ստեղծել նրա համար: Ավելի հասուն կանանց դեպքում, պետք է չափը չանցնել: Շատ կարեւոր է մաշկի ճիշտ մշակումն ու ճիշտ բազաների կիրառումը; Քանի որ սխալի դեպքում մեյք ափը կարող է ոչ թե երտասադացնել, այլ հակառակը՝ ավելանցել տարիքը: Երտասարդներին  դիմահարդարելը բնականաբար շատ ավելի հեշտ է, քանի որ երիտասարդությունն արդեն իսկ գեղեցկություն է:



Ուսումնական տարվա սկիզբն է, ու չնայած թե ծնողների, թե ուսուցիչների հորդորներին, շպարվելու գայթակղությանը չեն դիմանում նաեւ բարձր դասարանների աշակերտները: Կարո՞ղ եք ասել, ինչպես հարդարվեն տարիքով ավելի փոքր աղջիկները, որպեսզի եւ ավելի մեծ չերեւան, եւ մաշկը չփչացնեն;

Անկեղծ ասած , չնայած այն բանին, որ այդ տարիքի հաճախորդներ շատ ունեմ, նրանք հիմնականում թեթեւ դիմահարդարում են նախընտրում, առավել հաճախ դիմում են որեւէ միջոցառման մասնակցելիս: Բայց , ամեն դեպքում, այդ տարիքի աղջիկներին խոհուրդս է, որ ընտրեն բնական, նյուդ գույների, թաց դիմահարդարում: Շրթներկ օգտագործելիս  շուրթերի սահմաններից դուրս չգան, քանի որ այս՝առանց այդ էլ ոչ գեղեցիկ միտումն, այդ տարիքի աղջիկների դեպքում շատ ավելի տգեղ է ստացվում: Հոնքերը պետք չէ ներկելով չափից շատ հաստացնել, հատկապես քթի վերեւի հատվածում, քանի որ դա կոպտացնում է եւ խստացնում հայացքը;  Մաշկը խնայելու համար ճիշտ է օգտագործել խոնավեցնող միջոցներ ու խուսափել ծանր, շատ խիտ տոնային քսուքներից:

Գիտեմ, որ աշուն-ձմեռ սեզոնին դեմքի մաշկը հատուկ խնամք է պահանջում: Մի քանի խորհուրդ կտա՞ք

Ցուրտ եղանանակին մաշկը ավելի շատ է չորանում , այդ պատճառով նախ խորհուրդ եմ տալիս շատ ջուր խմել: Խոնավեցնող կրեմներ շատ օգտագործել, ձմռանը դա նույնիսկ ավելի անհրաժեշտ է քան ամռանը, հատկապես 25-ից հետո պարտադիր է: Շատ կարեւոր է տարբերել սնուցող ու խոնավեցնող քսուքներն  իրարից: Սնուցողն ավելի ճիշտ է օգտագործել երեկոյան, իսկ խոնավեցնողն՝ առավոտյան: Հատուկ ուշադրություն է պահանջում մաշկն աչքերի շուրջ, այս հատվածի համար հատուկ քսուքներ է պետք օգտագործել:

Ինչպե՞ս է պետք ճիշտ ընտրել կոսմետիկ միջոցներն ու տարբերել լավն՝ անորակից

Բարեբախտաբար հիմա կարելի է շատ լավ նյութեր գնել բավականին ցածր գներով: Այսօր կան բազմաթիվ էժան ապրանքանիշներ, որոնք իսկապես լավ կոսմետիկա են արտադրում:Այս բրենդների դեպքում գինը կապված է ոչ թե որակի, այլ պարզապես մարքեթինգային քաղաքականության հետ: Բնականաբար՝ մենք դիմահարդարներս օգտվում ենք պրոֆեսիոնալ միջոցներից, սակայն անհատական օգտագործման համար կարելի է գնել ոչ շատ թանկ, սակայն շատ որակյալ կոսմետիկա: Կարեւորն այն է, որ կոսմետիկ միջոցները համապատասխանեն մաշկին, այդ պատճառով յուրաքանչյուր կին անպայման պետք է իմանա, թե որ տեսակին է պատկանում իր մաշկը, որպեսզի կարողանա ճիշտ միջոցներ ընտրել:  

Եւս մի շատ կարեւոր հանգամանք. ավելի լավ է ընտրել միջին, կամ ամենաէժան բրենդի քսուք, ,բայց դա լինի օրիգինալ արտադրանք, քան թե ընտրել ինչ որ լյուքս դասի կոսմետիկ միջոցի կեղծ տարբերակը; Բացի նրանից, որ կեղծ արտադրանքի որակը բացարձակ չի համապատասխանում դրա օրիգինալ տարբերակին,  այն  նաեւ ունի անհայտ ծագում ու երբեք չեք կարող իմանալ,  թե ինչ ազդեցություն կթողնի ձեր մաշկի վրա:

 

Նյութը՝ Վեգա Անդրիասյանի

10.09.2018թ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել