«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ամբողջ օրս անցավ Նրա հետ. իմ լավագույն ծննդյան տարեդարձն էր». մոդել Թերեզա Մարտիրոսյանի 27-ամյակի անակնկալները

14:05, 18 սեպտեմբերի

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ամենահայտնի հայ մոդելներից մեկը՝ Թերեզա Մարտիրոսյանը, նշում էր ծննդյան 27-ամյակը: Մոդելը հատուկ խնջույք չէր կազմակերպել,  բայց անակնկալ մատուցել են ընկերները, որի մասին Թերեզան պատմել է NEWS.am STYLE-ին:

Մոդելը նշեց, որ ոչ մի լուսանկար չունի ծննդյան օրվանից, քանի որ առանձնահատուկ պատրաստություն չէր տեսել, փոխարենը մեզ տրամադրեց իր իտալական հանգստից կադրեր, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դարձա 27, բայց արդեն 5-րդ տարին է՝ ինձ թվում է, թե դեռ 22 եմ»,-զրույցի սկզբում նշեց նա:

«Ծննդյանս օրը սիրում եմ, բայց երբ մտածում եմ, որ եւս մի տարով մեծացա, հասկանում եմ, որ շատ բաներ այլեւս առաջվանը չեն լինի ու դա վախենցնում է»:

Ծննդյան օրը Թերեզան սկսել է աշխատավայրում.  

«Աշխատակազմը, մեր բենդն ու մոդել Մարթա Բաղդասարյանն առաջինն էին, որոնք անակնկալ կերպով շնորհավորեցին ինձ: Շատ հաճելի էր… Ծննդյանս օրը մեծ միջավայրում չեմ նշել, հատուկ ոչինչ չեմ արել, դա կանեմ 30-ամյակիս:) Ամբողջ օրս անցավ Նրա հետ, իմ լավագույն ծննդյան տարեդարձն էր:) Անկեղծ եմ ասում…»,-խոստովանում է մոդելը:

Ինչ վերաբերում է երազանքներ պահելուն՝ Թերեզան ասում է.

«Միգուցե, շատ տարօրինակ հնչի ասածս, բայց ես արդեն շատ տարիներ երազանք պահելուց նույն բանի մասին եմ մտածում, որն անընդհատ կատարվում է, բայց ուզում եմ՝ չվերջանա»,-այնուհետեւ՝ հավելում.

«Նվերներ դեռ շատ չեմ ստացել, բայց ստացել եմ մի նվեր, որի մասին շատ վաղուց էի երազում, երբ տարիներ առաջ հնարավորություն չունեի գնելու, հետո էլ մոռացել էի դրա մասին, իսկ այսօր ուրախ եմ…»:

Իրեն նախատոնական անակնկալ Թերեզան մատուցել է սեպտեմբերի սկզբին:

«Սեպտեմբեր ամսին ես եւ քույրս նշում ենք մեր ծննդյան տարեդարձները՝ 15 օրվա տարբերությամբ: Արդեն երրորդ տարին է՝ այդ ամսին միասին մեկնում ենք հանգստի: Այս տարի Իտալիայում էինք, եղանք Վենետիկում, Լիդո Դի Յեզելոյում, Հռոմում: Ինձ թվում է՝ ամեն ինչը նոր էր: Ուզում եմ, որ բոլոր մարդիկ հնարավորություն ունենան ճանապարհորդնելու, որովհետեւ այդ ընթացքում դու ձեռք ես բերում բազում գիտելիքներ, նոր ծանոթություններ, վերադառնում ես նոր եռանդով եւ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությամբ: Հետաքրքիր ու զավեշտալի դեպքեր, իհարկե, եղել են, բայց չեմ պատմի:)»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել