368 կգ քաշ, 68 մ երկարություն եւ 37 սմ լայնություն` այս չափանիշներով հայկական գաթան այսօր դարձավ «Գինես»-ի ռեկորդակիր` որպես աշխարհի ամենամեծ գաթա: «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը «Աշխարհի ամենամեծ գաթա» համտես-հյուրասիրությունը կազմակերպել էր Երեւանի 2800-ամյակին ընդառաջ: Կարապի լճի հարակից տարածքում ցուցադրված գաթան պաշտոնապես ներառվեց «Գինես»-ի ռեկորդների գրքում, իսկ հանդիսավոր արարողությանը հաջորդեց համեղ հյուրասիրությունը:
«Գաթան պատրաստելու միտքը ծագել էր դեռ մարտ ամսից, երբ մենք պատրաստեցինք 40 մ երկարություն ունեցող ամենաերկար գաթան: Ամենամեծ գաթայի պատրաստման նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 10 օր, իսկ թխել ենք 2 օրերի ընթացքում: Աշխատել ենք 5 հոգով, սակայն մեզ աջակցել է մեր ամբողջ թիմը», - լրագրողների հետ զրույցում նշեց «Երեմյան փրոջեքթս»-ի շեֆ հրուշակագործ Անահիտ Միքաելյանը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանել նաեւ Guinness World Records Limited գրասենյակի ներկայացուցիչ Ջոանա Մարի Բրենտը, որը եւս չկարողացավ իր հիացմունքը թաքցնել` խոսելով հայկական ռեկորդի մասին:
«Որպեսզի համոզվեինք, որ այս գաթան իր չափսերով ռեկորդակիր է, մենք բազմաթիվ չափումներ ենք արել: Մեր նվազագույն չափանիշը 18 կգ էր, սակայն, ինչպես տեսաք` այս գաթան ավելի բարձր ցուցանիշ ուներ: Մենք չափել ենք գաթայի ամեն մի բաղադրիչը, այնուհետեւ հաշվել դրանց ընդհանուր կշիռը: Կարծում եմ` հրաշալի աշխատանք է տարվել»,-նշեց նա:
Աշխարհի ամենամեծ գաթայի համտես-հյուրասիրությանը մասնակցել է նաեւ NEWS.am STYLE-ը, որի մանրամասները ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի տեսքով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը