«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Փարիզաբնակ մոդել Անուշիկ Մանուկյանն՝ իր նոր ֆոտոշարքի եւ արտասովոր կերպարի մասին

13:05, 9 հոկտեմբերի

Հայտնի հայ մոդել Անուշիկ Մանուկյանը, որն ամուսնու եւ որդու հետ այժմ բնակվում է Փարիզում, նոր եւ հետաքրքիր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է NEWS.am STYLE-ին: Մենք էլ օգտագործեցինք հնարավորությունը եւ ֆրանսաբնակ հայ մոդելի հետ զրուցեցինք իր նոր կերպարի, մոդելային կարիերայի եւ Հայաստան այցելելու մտադրության շուրջ:

«Այս կերպարով մասնակցել եմ Փարիզում բավականին ճանաչված մի մրցույթի՝ որպես մոդել ներկայցնելով տաղանդավոր Ռոքսանա Ամուրովնայի աշխատանքը՝ շպարը: Ի դեպ, ողջունելի է, որ Հայաստանը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը: Կերպարը որոշվել է ըստ շպարի, եւ բնականաբար որոշեցինք նաեւ ֆոտոշարք իրականացնել, որն իրագործեցինք Էյֆելյան աշխատարակի մոտակայքում»:

Մոդելը նշում է՝ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել թե կերպարին, թե մրցույթին:

«Կերպարային առումով, միգուցե, ֆոտոշարքն արտասովոր է թվում, բայց երբ 5-6 ժամ աշխատում են դեմքիդ վրա եւ հասկանում ես, թե ինչ մեծ աշխատանք է իրագործվել, արդեն պատասխանատվության առաջ ես կանգնում, ցանկանում ես գեղեցիկ եւ համահունչ ներկայացնել տվյալ կերպարը: Կարծում եմ՝ ստացվել է»:

Անուշիկը, որը միշտ ներկայանում է յուրահատուկ ֆոտոշարքերով, դժվարացավ նշել, թե որն է լինելու իր հաջորդ արտասովոր կերպարը, միայն հավելեց. «Այն միանշանակ կլինի այնպիսին, ինչպիսին դեռ չեմ ներկայացել…»:

Մոդելն այժմ հիմնականում զբաղվում է որդու՝ փոքրիկ Էվանի դաստիարակությամբ, սակայն սիրած աշխատանքով զբաղվել եւս հասցնում է.

«Առայժմ փոքրիկովս եմ զբաղված, նաեւ հուլիսին պայմանագիր եմ կնքել Փարիզի Contrebande մոդելային գործակալության հետ, հուսով եմ՝ լավ առաջարկներ կստանամ: Ինչ վերաբերում է Հայաստան գալուս, ինչո՞ւ ոչ՝ հնարավոր է վերադառնանք հայրենիք, իսկ եթե ոչ, գարնանն անպայման կայցելեմ Հայաստան»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարիչ` Կարոլին Ֆորթին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել