MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Հայաստանում բնաջնջվել է մոդելինգ հասկացությունը». Լիանա Թովմասյանը՝ ոլորտի խնդիրների եւ անձնական կյանքի մասին

13:25, 15 հոկտեմբերի

Լիանա Թովմասյանը Հայաստանի ամենաճանաչված մոդելներից է, որը երկար տարիներ լինելով այս ասպարեզում՝ հասցրել է մասնակցել հայ դիզայներների բազում ցուցադրությունների, սակայն նրան գեղեցկության մրցույթների քասթինգներին երբեք չես տեսնի:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը պարզաբանել է, թե ինչու երբեւէ չի մասնակցել գեղեցկության մրցույթների: Լիանայի հետ զրուցել ենք նաեւ անձնական կյանքի նորությունների մասին: Իսկ, թե ով է նրա ընտրյալը, ինչ դժվարությունների են բախվում մոդելներն ու ինչն է նրան բարկացնում իր ասպարեզում, կարդացեք մեր հարցազրույցում:

Լիանա, մոդելների մասին կարծարատիպերը շատ են՝ որ նրանք գեղեցիկ են, բայց ոչ խելացի, մակերասային ենԵրբեւէ կյանքումդ նման կարծրատիպերի զոհ դարձե՞լ ես:

Բոլոր բնագավառումներում էլ լինում են աղջիկներ, որոնք շատ գեղեցիկ են, բայց խելացի չեն: Չգիտեմ՝ ինչու է այդ կարծրատիպը կենտրոնացած հենց մոդելների շրջանում: Իհարկե, նաեւ չեմ հերքում, թե մեր բնագավառում նման դեպքեր չկան… Շատ են, այնուամենայնիվ, մենք ունենք շատ գեղեցիկ ու գրագետ մոդելներ: Ինքս էլ նման շատ մոդելների հետ եմ աշխատել, բայց պոդիումի վրա մոդելի գիտելիքը բացարձակ չի երեւում: Դա չի խանգարում նրան: Մոդելը ցուցադրում է հագուստ: Չնայած, իհարկե, ցանկալի է, որ մոդելը խելացի լինի:) Պետք է շեշտեմ, որ հատկապես հայ մոդելների շրջանում շատ խելացի աղջիկներ կան:

Իսկ, ահա, գեղեցկության մրցույթների դեպքում այդ գիտելիքը երեւում է: Պետք է պարտադիր կիրթ լինել եւ ինտելեկտով:

Ի՞նչ կրթություն ունես. ինչպե՞ս հայտնվեցիր մոդելինգի աշխարհում:

Ունեմ բարձրագույն կրթություն: Մասնագիտությամբ հագուստի մոդելովորող եմ: Մոդելինգով սկսել եմ զբաղվել դեռ ուսանողական տարիներին, երբ ինքս իմ մոդելավորած հագուստներն էի ցուցադրում: Առաջին պոդիումս եղել է մեր համալսարանի բեմը, այնուհետեւ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը, որտեղ մասնակցում էին տարբեր համալսարանների հագուստի մոդելավորողները. ես ներկայանում էի եւ որպես դիզայներ, եւ որպես մոդել: Այդտեղից էլ առաջարկներ ստացա հետագայում ցուցադրել նաեւ այլ դիզայներների հագուստներ ու այդպես շարունակվեց իմ մոդելային կարիերան:

Ինքդ հաճախ բարձրաձայնում ես Հայաստանում ոլորտի խնդիրների մասին: Ըստ քեզ՝ դրանք լուծում ստանո՞ւմ են աստիճանաբար, թե՞ շարունակում են մնալ անփոփոխ:

Այս երկու տարիների ընթացքում կարելի է ասել՝ Հայաստանում բնաջնջվել է մոդելինգ հասկացությունը, որովհետեւ Հայաստանում, չգիտես՝ ինչու, երբ մի աղջիկ որեւիցե ֆոտոսեսիայի է մասնակցում, նա արդեն մոդել է դառնում: Դա ինձ համար սխալ է, քանի որ չի կարելի մոդելի կողքին դասել այն աղջիկներին, որոնք, ուղղակի, բարձրահասակ են, բայց չգիտեն քայլել, պոդիումում իրենց պահել, կամ որեւէ ցուցադրության մասնակցելու փորձ չեն ունեցել: Այժմ քասթինգների ժամանակ հաճախ հանդիպում ենք աղջիկների, որոնց ոչ մի այլ քասթինգների չենք հանդիպել, չենք տեսել պոդիումներին: Չգիտես՝ որտեղից եւ ինչու են քասթինգների կանչում աղջիկների, որոնք չունեն համապատասխան կրթություն: Դրանից հետեւություն եմ անում, որ դիզայներներն էլ, բնականաբար, նկատում են այդ մոդելների ոչ պրոֆեսիոնալիզմը եւ հրաժարվում  նրանց հետ աշխատելուց եւ, կարելի է ասել, նրանք էլ են հիասթափվում ցուցադրություններ կազմակերպելուց: Կուզեմ, որ Հայաստանում լինի մոդելների լիցենզավորում, որ մոդելներն ունենան կրթություն եւ համապատասխան փորձ, իսկ մնացած բոլոր աղջիկներին, որոնք մասնագիտացված չեն այս բնագավառում, ծանոթի կամ բարեկամի միջոցով չբերեն այս ոլորտ:

Արտասահմանյան մոդելները հաճախ բարձրաձայնում են իրենց արված ոչ կոռեկտ առաջարկների մասին, որոնք ստիպված են լինում մերժել: Երբեւէ բախվե՞լ ես նման խնդրի:

Բնականաբար բախվում ենք պատվիրատուների կամ այլ մարդկանց, որոնք բավականին ոչ կոռեկտ առաջարկներ են անում. Հայաստանում մենք ունենում ենք սահմանափակ քանակի ցուցադրություններ, բայց ունենք նաեւ սկզբունքներ, որոնք պահում ենք մեր կարիերայի ընթացքում: Նախքան ցուցադրությունը ես պարտադիր ճշտում եմ՝ ով է դիզայները, ինչ հագուստ պետք է ցուցադրեմ, որտեղ է ցուցադրությունը տեղի ունենալու, ովքեր են հյուրերը, որպեսզի անախորժությունների առաջ չկանգնեմ եւ չխայտառակվեմ:

Երկար տարիներ զբաղվում ես մոդելինգով, բայց գեղեցկության մրցույթների կարծես, թե չես սիրում մասնակցել: Ի՞նչն է քեզ ետ պահում դրանցից:

Անկեղծ ասած՝ ետ պահող ոչինչ չկա, ուղղակի մրցութային վիճակներ չեմ սիրում: Չեմ սիրում լարվել, անհանգստանալ: Բացի այդ, կարծում եմ՝ ես չափազանց գեղեցիկ չեմ, որպեսզի մասնակցեմ որեւէ գեղեցկության մրցույթի, գիտեմ՝ ինձանից շատ ավելի գեղեցիկ աղջիկներ էլ կան, որոնց նայելուց ես ինքս էլ հիանում եմ:) Ցավում եմ, բայց Հայաստանում ինձ համար երկու-երեք մոդել են եղել, որոնք, իսկապես, գեղեցկուհի են եղել, որոնց իրոք արժեր ուղարկել ինչ-որ երկիր՝ ներկայացնելու Հայաստանը: Իսկ վերջին տարիներին տեսնում եմ միայն աղջիկների, որոնք միգուցե լավն են, բայց նրանց մեջ տիտղոսակիր գեղեցկուհիներ չեմ տեսել:  Ուղղակի ցավում եմ, որ ոչ համապատասխան չափանիշներ ունեցող հայ աղջիկների հաճախ ուղարկում են գեղեցկության մրցույթների Հայաստանը ներկայացնելու, որոնք ցավոք՝ ոչ մի տեղ չզբաղեցնելով վերադառնում են: Ինձ համար գեղեցիկ են Անգելինա Բաբաջանյանը, Աննա Դեմիրխանյանը, Լուսինե Թովմասյանը… Իրոք գեղեցիկ են, նրանց նայելուց հպարտացել եմ:

Մեզ մոտ ընդունված է, որ հաճախ մոդելներին ներառում են տարբեր հեռուստատեսային նախագծերում եւ սերիալներում: Առաջարկներ եղե՞լ են նկարահանվելու:

Մեզ մոտ ամեն ինչ ընդունված է (ծիծաղում է): Այո, առաջարկներ եղել են, բայց ես վստահ չեմ իմ դերասանական հմտության վրա, դրա համար էլ ես հրաժարվել եմ նկարահանվելուց: Ինքս էլ հաճախ, երբ հեռուստացույց եմ դիտում, ափսոսում եմ, որ տվյալ նախագիծը կամ ալիքը փչացնում են ոչ տաղանդավոր մարդիկ, որոնք շատ են: Միգուցե, թվա, թե շատ եմ բողոքում, բայց իրոք ամեն բնագավառ փչացնում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:) Ես ինձ դերասանուհի չեմ համարում: Ես մոդել եմ, դիզայներ եմ, ես իմ աշխատանքի մեջ եմ կարողանում ինձ լավ դրսեւորել: Ես չեմ կարող աշխատել հանուն անվան կամ ռեյտինգի:

Նորմալ եմ նայում այն հանգամանքին, որ մոդելը կարող  լինել նաեւ հաղորդավարուհի կամ դերասանական փորձ ունենալու դեպքում նկարահանվել ֆիլմերում ավելի լավ, քան շատ դերասաններ, պարզապես ես ինձ այդ ոլորտում չեմ տեսնում:

Քո էջի հետեւորդները, կարծում եմ, նկատած կլինեն, որ սիրտդ արդեն զբաղված է: Կասես՝ ո՞վ է նա:)

Այո, սիրտս զբաղված ՝ արդեն, գրեթե, մեկ տարի:) Կասեմ, թե ով է՝ Կարենն է (ծիծաղում է): Այդքանը միայն:)

Ինչպե՞ս է Նա կարողացել քեզ գրավել:

(Ծիծաղում է): Դեռ գրավում է: Ամեն անգամ ինչ-որ հետաքրքիր քայլերով ինձ շարունակում է գրավել:

Հիասթափություններ շա՞տ են եղել քո կյանքում՝ թե աշխատանքային, թե անձնական:

Իհարկե, եւ աշխատանքում, եւ անձնականում լինում են հիասթափություններ, բայց դրանք անցողիկ են: Չեմ խորանում, ծանր չեմ տանում: Փորձում եմ արված սխալներս չկրկնել, որպեսզի նույն հիասթափությունը չապրեմ:

Լիանա, համաշխարհային ճանաչում ունեցող մոդելներից ո՞ւմ հետ կցանանայիր միեւնույն ցուցադրության ժամանակ ներկայանալ:

Շատ եմ սիրում Թայրա Բենքսին, Նաոմի Քեմփբելին… Երազանք կլիներ ոչ թե նույն պոդիումում քայլեինք, այլ գոնե հնարվորություն ունենայի նրանց հետ կենդանի շփում ունենալու:)

Ընդհանրապես ասում են՝ պրոֆեսիոնալ մոդելները չեն մերժում նկարահանման ոչ մի առաջարկ: Համաձա՞յն ես ասվածի հետ եւ արդյոք կա՞ մի սահման, որը երբեք չես անցնի:

Ոչ… պրոֆեսիոնալ մոդելները կարող են շատ առաջարկներ մերժել, եթե, իհարկե, պայմանագրով չեն աշխատում, որտեղ կան կետեր, որոնք չեն կարող խախտել: Իսկ եթե առանց պայմանագրի են աշխատում, ցանկացած առաջարկ կարող են մերժել:

Իհարկե, սահմաններ կան ինձ մոտ, ինչպես ավելի վաղ նշեցի, ունեմ սկզբունքներ, որոնք մինչեւ վերջ պահելու եմ: Եթե զգում եմ տվյալ առաջարկի սյուժեն, տեսարանները, հագուստն ինձ դուր չեն գալիս, բնականաբար մերժում եմ: Աշխատում եմ աշխատել քիչ, բայց որակով:

Լիանա, երբ մի օր թողնես մոդելինգը, ինչո՞վ ես զբաղվելու:

Բնական է՝ ինչպես բոլոր մոդելները, ես էլ մի օր ստիպված կլինեմ թողնել մոդելինգը, այդ ժամանակ կկենտրոնանամ իմ սեփական բիզնեսի վրա ու ավելի շատ ժամանակ կտրամադրեմ անձնական կյանքիս ու արդեն սեփական ընտանիքիս՝ ապագա ամուսնուս ու երեխաներիս:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիանա Թովմասյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել