Ռուսական «Ձայն» նախագծի մասնակից, երգչուհի Գայանա Զախարովայի հետ հանդիպել ենք նրա Հայաստան այցի ժամանակ: Իհարկե, այդ օրից բավական ժամանակ է անցել եւ տեխնիկական պատճառներով այս հարցազրույցը փոքր-ինչ ուշացել է: Բայց չի կորցրել արդիականությունը. Գայանայի մասին հայ հանդիսատեսին մինչեւ հիմա գրեթե ոչինչ հայտնի չէ: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ամեն ինչի մասին. ստեղծագործական ուղու, ապագա նախագծերի եւ, բնականաբար, հայկական արմատների մասին:
Գայանա, Դուք «Ձայն»-ի հայկական արմատներով մասնակիցներից ամենախորհրդավորն եք: Ահա Ձեր ընտանիքի մասին ինչ գտա համացանցում. «Գայանա Զախարովան ծնվել է 1990 թվականին, Կրասնոդարում: Երաժշտական տաղանդը ժառանգել է հոր ծնողներից՝ այն երեւան բերելով արդեն կյանքի առաջին տարիներին: Երաժշտական ունակությունները նկատած մոր շնորհիվ մանկական ձգտումները ելք գտան նաեւ դեպի առավել մասնագիտական մակարդակ»: Եվ վերջ: Բայց կցանկանայինք առավել մանրամասն իմանալ Ձեր ծնողների մասին: Ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվում:
Իմ ծնողները հրաշալի, հիասքանչ մարդիկ են: Հայրս, չնայած նրա ծնողները երաժիշտ են եղել, չի գնացել նրանց հետքերով: Մայրս՝ նույնպես: Երաժշտական ունակություններն ինձ փոխանցվել են ժառանգաբար:
Հայրս՝ Վալերան, ծնվել է Աշխաբադում, մայրս՝ Մարինան, Երեւանում: Իսկ ես Կրասնոդարում: Դպրոցն ավարտել եմ այնտեղ, իսկ ինստիտուտ ընդունվել եմ արդեն Մոսկվայում: Հիմա ուսանում եմ Գնեսինկայում, աշխատում եմ…
Պատրաստվում ես ամուսնանալ…
Այո, ամռանը պատրաստվում եմ ամուսնանալ:
Իսկ ինչպե՞ս է Ձեր ազգանունը գրված անձնագրում. Զախարյան, թե՞ Զախարովա:
Անձնագրում՝ Զախարովա: Հորս, պապիկիս ազգանունն էլ այդպես է: Իհարկե, ինչ-որ ժամանակ, թերեւս, մեր ազգանունը «յան» վերջավորություն է ունեցել: Չգիտեմ, թե երբ եւ ինչպես է փոխվել, բայց այն հաստատ հայկական է:
Այո, Դուք արտաքինով էլ հայուհու նման եք:
Ես հպարտ եմ, որ հայուհի եմ: Երբեք չեմ թաքցրել իմ արմատները, առավել եւս, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, եւ դրա անհրաժեշտությունը չկա:
Իսկ ճանապարհ հարթելու գործում այն չի՞ խանգարել:
Ո՛չ: Իհարկե, ցանկացած երկրում կգտնվեն մարդիկ, ովքեր այնքան էլ պատճաշ վերաբերմունք չեն ցուցաբերի եւ կարող են ասել՝ ինչ ցանկանան: Կարծում եմ, որ գեղեցիկ չէր լինի ազգային պատկանելությունը թաքցնել՝ ավելի բարձր նպատակների հասնելու համար: Մենք (Մարգարիտա Պոզոյան, Արտյոմ Կաչարյան, Էդվարդ Խաչատրյան, Անժելիկա Ալֆերովա-Հարությունյան) վառ օրինակն ենք, որ նման բան պետք չէ անել:
Իսկ հայ կատարողներից ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգ ձայնագրել:
Անկեղծ ասած, արդեն մտածել եմ այդ մասին: Եվ նույնիսկ բարձրաձայնել եմ միտքս, որ ցանկանում եմ երգել Գոռ Սուջյանի հետ: Ինձ շատ են դուր գալիս նրա երաժշտությունն ու ձայնը:
Պատմեք Gayana նախագծի մասին:
Այդ իմ խումբն է, որտեղ ես երգում եմ: Դրա կազմում ընդգրկված է նաեւ ապագա ամուսինս, ում հետ երգեր ենք գրում, ամեն ինչի մասին միասին մտածում: Այդ նախագծի հետ կապված ծրագրերը բազմաթիվ են: Օրինակ, շատ շուտով կթողարկվի մեր՝ դեռեւս անվանում չունեցող ալբոմը սոուլ եւ R’n’B ոճում: Նաեւ խոստանում են ռետրո եւ 80-ականների երաժշտության փոքրիկ առկայություն:
Ձեր ընկերներից լսել եմ, որ շատ հոգեւոր մարդ եք: Ինչո՞ւմ է այդ արտահայտվում:
Չգիտեմ: Գուցե նրանում, որ ես, ինչպես եւ ցանկացած ստեղծագործող մարդ, այնքան էլ երկրային չեմ: Սիրում եմ կարդալ, բայց, ցավոք, ավելի շատ համացանցում եմ լինում. երաժշտություն եմ տեղադրում, ինչ-որ բան եմ փնտրում: Դա հսկայական ժամանակ է խլում, խանգարում է զարգանալ: Բայց ես փորձում եմ: Օրինակ՝ եթե ֆիլմ եմ ընտրում, այն անպայման պետք է իմաստ ունենա…
Դուք երգում եք փոփ, ջազ, սոուլ, R’n’B ոճերում: Իսկ ո՞րն է, ամեն դեպքում, ավելի հոգեհարազատ:
Չեմ կարող ինձ ջազ ոճի երգչուհի անվանել: Պարզապես, եթե մի քանի երգ եմ կատարել, այդ դեռեւս ոչինչ չի նշանակում: Ջազի համար բոլորովին այլ երաժշտական դպրոց, այլ ձայն է հարկավոր: Ինձ, ամեն դեպքում, հոգեհարազատ են սոուլը եւ R’n’B-ին: Այդ ուղղությամբ էլ զարգանում եմ:
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հ.Գ. Հարցազրույցը պատրաստելու ընթացքում Gayana-ն ներկայացրեց «Ոչ մի խոսք» երգի հիման վրա գրված հոլովակ է ներկայացրել: Հոլովակի ռեժիսոր Կիրիլ Սաուշկինի խոսքով, «Ոչ մի խոսք» երգի հոլովակը ցուցադրում է գլխավոր հերոսուհուն, ում հիշողությունները ժամանակ առ ժամանակ դուրս են հորդում կենդանի ձեւերով, մասնավորապես՝ սիրեցյալի մասին հիշողությունները: Մենք բոլորս, նայելով մտերիմ մարդուն, ենթագիտակցաբար գլխում վերականգնում ենք մեզ նրա հետ կապող պահերը, իսկ ավելի հաճախ մենք այդ անում ենք նրա բացակայությամբ: Հենց այդ հիշողությունների շնորհիվ էլ պահպանվում են զգացմունքները, եւ նման պարզ բաները մեզ բոլորիս օգնում են միմյանց հետ լինել հեռավորության եւ մտերմության ժամանակ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում