25 տարվա վրեժի ծարավ ու հատուցում... Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վահե Սայանի նոր՝ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան, որի սցենարի հիմքում հայ երիտասարդի կյանքի դաժան պատմությունն է: Գլխավոր հերոսի հայրն ու եղբայրը սպանվում են թուրք մարդասպանի կողմից, սակայն վրեժի ծարավը տարիներ անց հայ երիտասարդին բերում է թշնամու մոտ, իսկ այդ հարցում նրան չգիտակցաբար օգնում է թուրք ոճրագործի դուստրը:
Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Կամո Ունանյանը նշում է՝ ֆիլմը կոմերցիոն նպատակ չունի, ասելիքն այլ է.
«Մեր նպատակն է եղել ստեղծել ֆիլմ, որով ցույց կտայինք հայի ուժն ու ոգին: Ինձ թվում է՝ շատերը հոգնել են այն բանից, որ բոլոր ֆիլմերում հայերի ջարդն է նկարագրվում թուրքերի կողմից, մենք ցանկացել ենք ցույց տալ, որ հայերն ուժեղ են»:

Ֆիլմում Անատի Սաքանյանը մարմնավորում է թուրք մարդասպանի դստերը, որի միջոցով էլ գլխավոր հերոսը փորձում է լուծել իր վրեժը.
«Կերպարս դրական է: Թեեւ թուրք աղջկա մարմնավորելը հայերի շրջանում, միգուցե, բացասական էմոեցիաներ է առաջացնում, իմ կերպարի դեպքում կարծում եմ՝ այդպես չի լինի»,-նշեց դերասանուհին:
Ֆիլմի ամենաբացասական հերոսին՝ Հասանին, մարմնավորում է Ալեքսանդր Խաչատրյանը, որին նկարահանվելու առաջարկը հետաքրքրել է մի քանի պատճառով.

«Հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, նաեւ այն, որ թուրքի դերում դեռ չէի եղել: Թուրք, որը պարկեշտ չէ, մարդ է, բայց թուրք է: Կարծում եմ՝ նույնիսկ թուրքն իրեն ավելի լավ չի ճանաչում, քան հայը նրան: Եթե թուրք դերասան ներկայացներ այս դերը, միգուցե միայն լավ կողմերը կներկայացներ: Բոլոր կողմերից փորձել եմ ցույց տալ նրան, հուսով եմ եւ ուզում եմ, որ ֆիլմը մեծ հաջողություն ունենա»:
Ալեքսանդր Խաչատրյանի հետ համակարծիք է նաեւ Արսեն Լեւոնյանը, որին եւս բացասական կերպար է բաժին հասել, թեեւ ֆիլմասերները, միանշանակ, կգնահատեն նրա հերոսի մեջ ներդրած հումորային դրվագները.
«Դերասանը պետք է ամեն ինչ էլ կարողանա անել, կապ չունի թուրքի է մարմնավորում, թե ուզբեկի: Համաձայն եմ, որ մենք ավելի շատ գիտենք թուրքերի մասին, քան իրենք: Շատ գեղեցիկ օրեր եմ ունեցել, խելացի մարդկանց հետ ծանոթացել, նոր բաներ սովորել, ինչը եւս ցանկանում եմ շեշտել»:

Ֆիլմի նկարահանումները տեւել են մոտ մեկ տարի. այն նկարահանվել է մի քանի երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում: Բացի Ալեքսանդր Խաչատրյանից, Կամո Ունանյանից եւ Արսեն Լեւոնյանից՝ ֆիլմում կտեսնեք նաեւ Ադրիանա Գալստյանին, Ժաննա Բուտուլյանին, Արմեն Մարությանին, Անի Հարոյանին, Մարիամ Մելիքյանին եւ այլ ճանաչված դեմքերի, իսկ երաժշտության հեղինակը Էդմոնդ Մակարյանն է:
«Ժամանակն է» ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպայում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունաստանում, Ռուսաստանում ու Ղազախստանում: Ստեղծագործական կազմը այն մտադիր է ներկայացնել նաեւ միջազգային փառատոնների:
Ֆիլմի երեւանյան պրեմիերայի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան


















Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի

10:15, 11 նոյեմբերի
Պղպեղի սփրեյ, շան խայթոց և նվաստացում. նոր մեղադրանքներ Քայլի Ջենների դեմ