Խոյ
Խոյերի կյանքը բարդացնող հիմնական խնդիրը նրանց կտրուկ բնավորությունն է՝ամեն ինչ չափազանցնելու հակվածության ֆոնին: Նրանք կարող են աննշանխնդիրները տիեզերական մասշտաբի հասցնել: Հարազատներն ու մտերիմներնանմիջապես չեն շտապում Խոյերին օգնության, քանի որ բազմիցս բախվում են նրանցանկառավարելի ագրեսիային, որը սադիզմի է հասնում: Նրանք տանել չենկարողանում, երբ իրենց հակաճառում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են: Սեփական ճակատագրի հետ «հարաբերությունները» հարթելու համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել, կառավարել սեփական էմոցիաներն ու արարքները, կարողանան զիջել եւ խնդիրները լուծել «սառը» գլխով:
Երկվորյակ
Երկվորյակները երջանկության ճանապարհին երկու լուրջ խոչընդոտ ունեն. անկայուն բնավորությունն ու ճակատագրական ամեն ինչի հանդեպ հակվածությունը: Նրանց տրամադրությունը տրամադրության եւ օրինաչափության սահմաններից դուրս է, այդ պատճառով ոչ բոլորն են ցանկանում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով, որ կխաբվեն: Երկվորյակները դա չարությունից ելնելով չեն անում: Պարզապես ինչ-որ պահի փոխում են իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք խնդիրների արմատն իրենց մեջ չեն փնտրում: Նրանք ավելի մեծ հաջողությամբ մտածում են, որ տիեզերքն է այդպես որոշել: Երկվորյակներին հաջողության հարցում խնդիրներ են ունենում նաեւ եսակենտրոն բնավորության պատճառով: Նրանք կարծում են, որ աշխարհը միայն իրենց շուրջ պետք է պտտվի, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքը դրանից բարդանում է, դե ինչ, դա բացառապես նրանց խնդիրն է: Սակայն Խեցգետինները, ամեն դեպքում, պետք է սովորեն սեփական ձեռքը վերցնել իրենց կյանքը:
Խեցգետին
Խեցգետինների երջանկությանը խանգարում է զգուշավորությունն ու անգործ երազկոտության հանդեպ հակումը: Նրանք բազմաթիվ դրական կողմեր եւ հարուստ կենսափորձ ունեն, սակայն հաճախ այն օգտագործում են ոչ թե նորանոր բարձունքների հասնելու, այլ սեփական աշխարհում վտանգներից թաքնվելու համար: Իսկ ճակատագիրը փոխհատուցում է նրանց, ովքեր անվախ կերպով շարժվում են դեպի իրենց նպատակը եւ չեն վախենում ոչնչից: Խեցգետինները պետք է կարողանան ավելի վստահ ծրագրեր կազմել, ակտիվ գործել եւ առանց հետ նայելու առաջ ընթանալ:
Կշեռք
Կշեռքներն ամբողջ կյանքում պայքարում են ինչ-որ մեկը թվալու, ոչ թե լինելու գայթակղության դեմ: Նրանք չափազանց կախված են շրջապատի կարծիքից, այդ պատճառով ամեն ինչ անում են՝ գովասանքի, հավանության, հիացմունքի արժանանալու համար: Լինելով սպասելիքներն արդարացնելու մշտական պատրաստվածության վիճակում՝ Կշեռքները շատ էներգիա են ծախսում եւ չեն կարողանում իրականացնել սեփական գաղափարները: Նրանք կարող են միայն իրականացնել ուրիշների մտահղացումներն ու ծրագրերը: Կշեռքները դժվարությամբ են հաղթահարում սեփական բարդույթները: Երջանկության արժանանալու համար Կշեռքները պետք է հրաժարվեն բազմաթիվ տեսակետներից, սեփական կարծիքն ունենան եւ կարողանան օգտագործել այն կենսական նշանակության որոշումներ կայացնելու համար:
Կարիճ
Կարիճներն իրենք են կերտում իրենց ճակատագիրը: Սակայն դյուրին ճանապարհների երկրպագու չլինելով, նրանք հաճախ գիտակցաբար տհաճությունների են բախվում, քանի որ անկեղծորեն ենթադրում են, որ երջանկությունը դյուրին չի լինում: Կարիճները դիմակայում են դժբախտություններին եւ զարմանալիորեն հառնում են մոխրից: Սակայն դրանից կյանքը միայն ավելի է բարդանում: Կարիճները սովոր չեն ճկվել, եթե նույնիսկ դա ճակատագիրն է պահանջում. նրանց համառությունն անկոտրում է:
Ձկներ
Ձկների բոլոր դժբախտությունների պատճառը ծայրահեղություններն են: Նրանց մի մասը խոցելի է եւ մելամաղձոտ, մյուսները՝ հակառակը, նյարդային էներգետիկ բնավորություն ունի, մշտապես լարված վազքի պայմաններում է ապրում: Ճակատագրի փորձությունների դեմ մշտական պայքարը հաճախ նրանց հյուծում է ֆիզիկապես եւ բարոյապես: Նրանք ամբողջ ուժերը ծախսում են՝ ապացուցելու երջանկության իրենց իրավունքը, եւ հաճախ սեփական համոզմունքների գերին են դառնում, որ որքան շատ տան, այնքան շատ արժանի կլինեն երջանկության: Այդ պատճառով, եթե նոր խնդիրներ են ծագում, նրանք անկեղծորեն չեն հասկանում՝ ինչի համար:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել