Այս զույգն իր ապահարզանով, ազնիվ խոսք, արդեն զզվացրել է։ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը մտադիր են դատարանում «նվաճել» երեխաների խնամակալությունը։
Զույգը ոչ մի կերպ չի կարողանում լուծել երեխաների համատեղ խնամակալության խնդիրը։ Դատարանը Փիթին թույլատրել է տեսնել երեխաներին, ինչը հունից հանում է դերասանուհուն, ավելին, Ջոլիին զայրացնում է նաեւ այն, որ դերասանն իրավունք ունի արգելել եւ արգելում է երեխաներին առանց իր թույլտվության լքել ԱՄՆ-ն։
Վերջերս հայտնի է դարձել, որ Փիթն ու Ջոլին հանդիպել եւ քննարկել են այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների խնամակալությանը։ Բրեդը գնացել էր Էնջիի տուն։ Այդ հանդիպումն ամուսինների համար առաջինն էր բաժանությունից հետո, չհաշված ընտանեկան հոգեբուժի հետ անցկացրած սեանսները, որոնք նրանց պարտավորեցրեց գնալ դատարան։
Սակայն, ոչինչ չի օգնել։ Ինչպես գրում է TMZ-ը, Էնջին եւ 54-այմա Փիթը Գերագույն դատարանից խնդրել են, որպեսզի նրանց ժամանակ տա մինչեւ 2019թ․-ի հունիսը, որպեսզի վերջնականապես լուծեն այդ խնդիրը։ Ավելին, իրենց խնդրի լուծման համար աստղերը մասնավոր դատավոր են վարձել։
Մասնավոր դատավորը, Էնջին եւ Փիթը դեկտեմբերի 4-ին կնստեն մեկ սեղանի շուրջ եւ կպարզեն հարաբերություններն յանքան ժամանակ, մինչեւ ընդհանուր հայտարարի գան։ Ջոլին ցանկանում է միանձնյա խնամակալություն, Բրեդը ցանկանում է՝ 50/50։ Ողջ այս կոմեդիան կտեւի մեկ ամիս։ Այնուհետեւ մասնավոր դատավորը կօգնի լուծել նաեւ համատեղ սեփականության բաժանման հարցը։
Լուսանկարները՝ Vanity Fair, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով