Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։
Սեւահեր հայուհին այժմ գտնվում է Գերմանիայում, ինչի մասին վկայում է նրա լուսանկարն ու վերջին օրերի հրապարակումները։
Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Էլենը կրում է սեւ, երկարափեշ զգեստ, արեւային, սեւ ակնոց, իսկ նրա կերպարն ամբողջացնում եւ լրացնում է գլխաշորը։ Լուսանկարին կից, սակայն, նա ոչ մի մեկնաբանություն չի թողել։
Նշենք, որ ավելի վաղ Էլեն Ասատրյանը լուսանկար էր հրապարակել, որին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Պիտի գտնենք նրան, ում կսպասենք, երբ հեռու լինի, երբ ուշ տուն գա, երբ չգա տուն։ Պիտի գտնենք նրան, հանուն որի կզոհենք մեր քունը՝ չենք քնի գիշերը, կզոհենք մեր նյարդերը, երբ չպատասխանի կամ անջատի զանգերը, կզոհենք մեր աչքերը, երբ ինքը տուն չգա, իսկ մենք հա՛ լացենք ու ճամփին նայենք։ Պիտի գտնենք նրան, ում կարոտից ջերմություն կունենանք ու չենք կարողանա ոչինչ անել՝ուտել, քնել, քայլել...երազում էլ միայն նրան կտեսնենք, եթե հաջողվի քնել։ Պիտի գտնենք նրան, ում անունը կսիրենք հենց իրենով: Ու վերջապես պիտի գտնենք նրան, ով կսիրի մեզ։ Պարզ կսիրի։ Ուղղակի կսիրի։ Պիտի նրան գտնենք, ով կսիրի մեզ մեր տեսակի մեջ, չի՛ ուզենա փոխել կամ կառավարել մեզ ու մեր քայլերը։ Չպիտի փնտրենք, բայց պիտի գտնենք նրան, ով կսիրի մեր տեսակը, մեր երեխայական խենթությունը, մեր մեծական լրջությունը, խորը մտածելն ու երբեմն չմտածելը... Իդեալականներ չենք փնտրի, բայց մեր միակին իդեալական կհամարենք։ Մենք կգտնենք նրան, ումով կփայլեն մեր աչքերը։ Մենք պիտի գտնենք նրան, ում աչքերի փայլի համար կպայքարենք մինչև վերջին շունչը։ Պիտի գտնենք նրան, ում համար պատրաստ կլինենք տալ մեր կյանքն ու..վերջին շունչը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար