Կրքերը թեժանում են։ Այս բաժանությունն ավելի հնչեղ է, քան Անջելինա Ջոլիինն ու Բրեդ Փիթինը։ 73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանն ավելի կոպիտ բնույթ է ստանում։ Հիշեցնենք, որ նրանց բաժանության պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։ Ապահարզանի հարցը վերջնական լուծում կստանա 2018թ․-ի նոյեմբերի կեսերին։ Ինչպես գրում է «КП»-ն, Ստեպանենկոն էլիտար բնակարանը հագեցրել է SPA սարքավորումներով։
Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը պատմել է, որ «վիճաբանության առարկա» դարձած բնակարանը 516 քառ․ մետր է, որը Ստեպանենկոն անվանում է թանգարան։
«Պարզապես Ստեպանենկոն ցանկանում է փոքր-ինչ շրաջադարձ կատարել։ Այդ բնակարանում մի ամբողջ մաս օգտագործվում է Ստեպանենկոյի SPA կենտրոնի համար։ Այն, ինչ նա անվանում է թանգարան, սենյակներից մեկը ծառայում է, որպես գրադարան։ Եվ քանի որ Ստեպանենկոն գրքեր չի կարդում, նա գտնում է, որ այդ սենյակը Պետրոսյանինն է։ Չնայած վճռով նա բոլոր գրքերը ցանկանում է իրեն պահել։ Չնայած, դա այնքան «Պետրոսյանի թանգարանն» է, որքան Ստեպանենկոյինը։ Այնտեղ կա բեմ, որտեղ փորձեր են արվում, մի ամբողջ մաս տրամադրված է Ստեպանենկոյի SPA կենտրոնի համար։ Եվ եթե դա թանգարան է, որը նա ցանկանում է պահպանել, հավանաբար պետք է թողնի նկարները, գրքերը, ֆոսֆորային այն ցուցանմուշները, որոնք գնել է Պետրոսյանը, որպես կոլեկցիոներ, սակայն նա ցանկանում է դրանք վերցնել։ Բնակարանի համար նախկինի պես վճարում է Պետրոսյանը, սակայն դա գնալով ավելի է բարդանում։
Ստիպված ենք ինչ-որ միջոցներ հայթյաթել, չնայած, որ կան հաշիվներ, որոնց վրա գումար կա։ Կան բնակարաններ, որոնք գրանցված են Ստեպանենկոյի անունով։ Եվ այն, ինչ անում է Ստեպանենկոն, նույնիսկ իրեն ձեռնտու չէ։ Հիմա հույս ունենք, որ Ստեպանենկոն ավելի իրատեսորեն կվերաբերի համատեղ սեփականության բաժանության հարցին։ Նա մտադիր է առավելագույնս երկարաձգել ապահարզանի գործընթացը։ Քանզի նա դեռ Պետրոսյանի կինն է, բացի ամուսնական մասնաբաժնից, Պետրոսյանի մահից հետո նա իրավունք ունի իր բաժնի վրա։ Իսկ հենց նրանց բաժանեն, նրա ժառանգական մասը կվերանա։ Այդ իսկ պատճառով նա առավելագույնս ձգձգում է այս գործընթացը», - պատմել է Պետրոսյանի փաստաբանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք