Վիկտորիա Բոնյան ներողություն է խնդրել տան աշխատողից, որին մեղադրել է 50 000 եվրո գողանալու մեջ, գրում է «ԿՊ»–ն։ Օրերս պարզվել է, որ 38-ամյա մոդելի տնից 50 հազար եվրո է կորել։ Վիկտորիան ժամանակին դիմել է իրավապահ մարմիններին եւ հույս է հայտնել, որ նրանք կգտնեն գողին։ Գեղեցկուհին էլ ենթադրել է, որ փողերը կարող էր գողանալ տան աշխատողը։
«Ես վստահում էի տան աշխատողին եւ չէի մտածում, որ նա ունակ է նման քայլի։ Լուրեր կային, որ այդ կինը մեծ գումարներ է ծախսել։ Այս առնչությամբ նա ինձ ասել է, որ մի քանի տեղ է աշխատում, այդ իսկ պատճառով իրեն խոշոր գնումներ կարող է թույլ տալ։
«Ինձ համար այս պատմությունը տհաճ է, ես ցնցված եմ», – պատմել է Վիկտորիան ուղիղ եթերներից մեկի ժամանակ։
Բոնյան նույնիսկ իր հետ ստի դետեկտոր է բերել, որով ստուգել է տնային տնտեսությունում իր օգնականին։ Պոլիգրաֆը ցույց է տվել, որ հավաքարարը մեղավոր չէ։ Վիկտորիան շտապել է հրապարակայնորեն ներողություն խնդրել։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից իմ բառերի համար։ Խնդիրն այն է, որ իմ տուն քիչ մարդիկ են մտնում, նրանց թվում՝ տան աշխատողը, հենց այդ պատճառով ես հենց նրան կասկածեցի։ Այն բանից հետո, երբ իմացա, որ նրա մեղքը չկա, ինձ համար ավելի հեշտ դարձավ։ Քարն ընկավ սրտիցս։ Ստի դետեկտոր է անցել նաեւ իմ աղջկա դայակը, նա նույնպես կապ չունի», – հայտարարել է նա իր Instagram–ում։
Սակայն, հարցը, թե ուր է կորել այդ մեծ գումարները, բաց է մնում։ Ընդ որում, Վիկտորիան անկեղծորեն հայտարարել է, որ գլխավորը փողերը չեն, այլ այն փաստի գիտակցումը, որ կողքիդ գտնվող մարդիկ մեղավոր չեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն