Շարունակվում է դատաքննությունը Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ Վիտալի Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ հայտնի դերասանի փաստաբանների միջեւ, իսկ դերասանը իբրեւ թե շարունակում է հիվանդանոցում գտնվել։
Մոսկվայի դատարանում հերթական նիստն է անցկացվել Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման գործով, պատասխանող կողմը դերասանի նախկին կինն է։ Եվ կրկին լեգենդար դերասանը չի ներկայանում դատարան, իսկ նրա նախկին կինը ենթադրում է, որ նա ընդհանրապես տեղյակ էլ չէ այս ամբողջ պատմությունից։
«Դնի»-ն գրում է, որ Արմեն Ջիգարխանյանը, ով նախաձեռնել է դատաքննությունը Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ, ոչ մի անգամ չի ներկայացել դատական նիստերին, իսկ գործի ելքը մեծապես կախված է նրա ցուցմունքներից։
«Սա ինչ-որ նոնսենս է, երբ մարդը կարծես թե աշխատում է, կարծես թե կա, բայց իրականում չկա։ Ասում են, թե նա շատ վատ վիճակում է գտնվում։ Եվ այդ պատճառով ես նախկինի պես կարծում եմ, որ նա չգիտի, որ դատական նիստեր են ընթանում։
Նա չգիտի ինչի մեջ է ինձ մեղադրում, կամ էլ նա չէ ինձ մեղադրում։ Ես վստահ եմ, որ նա կամ անտեղյակ է, կամ էլ չի հասկանում ընդհանրապես, թե ինչ է կատարվում, կամ էլ նրան չեն տեղեկացնում։ Կցանկանայի սկզբունքորեն տեսնել, թե որքանով է նա ֆիզիկապես եւ բարոյապես գործունակ»,-նշել է Վիտալինան։
Ավելի վաղ Անդրեյ Մալախովը «Ռոսիա 1» ալիքի եթերում ցուցադրել է Արմեն Ջիգարխանյանի եւ նրա նախկին կնոջ՝ Վիտալի Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ինտիմ լուսանկարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը