«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որդիս ինձանից շատ էր սպասում համերգիս». Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգը, որդու հետ ելույթն ու անկեղծ խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

10:31, 11 նոյեմբերի

«Ես երջանիկ կին եմ, մայր, մարդ, երգչուհի»,-թերեւս սա էր այն անկեղծ խոստովանությունը, որի խորագրի ներքո Հռիփսիմե Հակոբյանը երեկ՝ նոյեմբերի 10-ին, Երեւանում ներկայացավ իր առաջին մենահամերգով: Երգչուհու  երջանկության «մեղավորն», իհարկե, ամուսինն էր՝ Մարտին Մկրտչյանը, որը կողքին է եղել եւ օգնել ունենալ այդ երջանիկ օրը, որն ըստ Հռիփսիմեի՝ անգնահատելի է ցանկացած արտիստի կյանքում:

Հռիփսիմե Հակոբյանի «Խոստովանություն» մենահամերգը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային լեփ-լեցուն դահլիճում: Երեկոյի ընթացքում հնչեցին երգչուհու՝ տարբեր տարիների ամենասիրված հիթերը, եղան նաեւ իսպանալեզու կատարումներ եւ զուգերգեր տարբեր երգիչների հետ: Համերգի ամենահուզիչ հատվածներից մեկը մայրերին նվիրված երգի կատարումն էր, որի ընթացքում բեմում Հռիփսիմեի կողքին ելույթ ունեցավ նաեւ որդին՝ Լեոն: Իհարկե, եղավ նաեւ սպասված զուգերգ ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ:

Համերգին երգչուհին պատրաստվել էր մոտ մեկ տարի: Համերգային ծրագրի ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր, բեմում Հռիփսիմեի կողքին էին Կարեն եւ Սեւակ դուետը, հայտնի պարային համույթներ, պարեց նաեւ Վիկա Մարտիրոսյանը: Հռիփսիմեն ելույթ ունեցավ մի քանի կերպարներով, որոնց ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը, իսկ երգչուհու զգեստների հեղինակը Մերի Ստեփանյանն էր:

Երգչուհին համերգային ողջ ծրագրի ընթացքում անմիջականորեն շփվում էր հանդիսատեսի հետ, իսկ համերգի ավարտից հետո իր տպավորություններով եւ խոսովանություններով կիսվեց մամուլի ներկայացուցիչների հետ.

«Շատ երջանիկ եմ, որովհետեւ շատ եմ սպասել այս օրվան, երազել եմ, թե երբ պետք է այս օրն իմ կյանքում լինի: Այն կայացավ… Չեմ հասկանում, թե հիմա ինչ եմ զգում: Հետաքրքիր է… Ասում են՝ երբ բեմ ես բարձրանում, 2-3 երգից հետո հուզմունքն անցնում է. ինձ մոտ դեռ չի անցել: Անսահման շնորհակալ եմ հանդիսատեսիս, ընկերներիս, ընտանիքիս, ամուսնուս, բոլոր այն մարդկանց, որոնք մեկ տարի շարունակ աշխատել են այս նախագծի շուրջ: Մինչ այսօր շատ երկար աշխատանք ենք տարել… Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի կյանքում ամենաթանկ ու երանելի պահը սա է: Իմ պատկերացրածից ավելին ես ստացա: Հավատացեք՝ ամեն մի ծափ ինձ համար ամենաթանկն էր»:

Ինչպես հանդիսատեսի, այնպես էլ Հռիփսիմեի համար որդու հետ զուգերգը երեկոյի ամենահիշարժան պահերից էր.

«Որդիս ինձանից շատ էր սպասում մենահամերգիս: Ասում էր՝ մամ, ե՞րբ պիտի մենահամերգ ունենաս, որ ես բարձրանամ բեմ… Երբ մոտ մեկ ամիս առաջ ես նրան հարցրի արդյոք կցանկանա՞ տատիկին նվիրված  երգն ինձ հետ կատարել, ասաց՝ հա, շա՜տ: Ասացի, որ պետք է խոստանա, որ տատիկին չի պատմելու, որ հենց այդ երգն ենք երգելու, որպեսզի անակնկալ անենք: Ու մինչ օրս ոչ ոքին չէր ասել, թե ինչ է երգելու ինձ հետ:) Իսկապես, համերգիս հուզիչ պահերից էր… Շատ հուզիչ էր նաեւ Արթուր Գրիգորյանի բեմ բարձրանալը: Կարծում եմ՝ այն, ինչ ցանկացել եմ, իրականացավ: Իհարկե, կցանկանայի,որ այստեղ լիներ նաեւ Վարդուհի Վարդանյանը, տեսներ… Պատկերացնում եմ՝ ինչքան կհպարտանար»:

Իսկ գլխավոր խոստովանությունը ողջ ծրագրի ընթացքում ուղղաված էր Մարտինին…

«Մարտինին անչափ շնորհակալ եմ՝ կողքիս լինելու եւ այս օրն ինձ նվիրելու համար»,-եզրափակեց երգչուհին:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Հռիփսիմե Հակոբյանի առաջին մենահամերգի լուսանկարները, հայտնի հյուրերին եւ ամենատպավորիչ կատարումները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել