Հարգելի ընթերցողներ, NEWS.am STYLE- ը շարունակում է ձեզ խորհուրդ տալ սերիալներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանը: Այս անգամ մենք կխոսենք մի սերիալի մասին, որը գրավել էր հանդիսատեսին շատ ավելի շուտ, քան «Գահերի խաղը»:
«Կորուսյալները»` ավելի հայտնի որպես «Lost», ամերիկյան սերիալ է, որը ցուցադրվում էր ABC ալիքով 2004 թ. սեպտեմբերի 22-ից մինչեւ 2010 թ. մայիսի 23-ը եւ բաղկացած է 6 եթերաշրջանից:
Oceanic Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվում մի կղզու մոտ: Փրկված ուղեւորները պետք է հասկանան, թե որտեղ են նրանք եւ փորձեն ապրել մի կղզում, որը կարծես դրախտային վայր է, սակայն այդպիսին չի հանդիսանում: Կղզին շատ գաղտնիքներ է թաքցնում իր մեջ:

Եթե փորձենք մեկ բառով նկարագրել այս սերիալը, ապա այդ բառը կլինի հանելուկ: Սերիալի հեղինակ Ջ. Ջ. Աբրամսը կարողացավ ինտրիգային զգացում պարգևել մեզ և ամենակարեւորըն այն է, որ մեզ դա դուր եկավ: Հեռուստադիտեղին հերոսները գերի են վերցնում եւ բաց չեն թողում մինչեւ վերջին պահը՝ պահելով անտեղյակության մեջ. տպավորությունն այնպիսին է, կարծես, Սթոքհոլմի սինդրոմ լինի (տուժողները համակրում են իրենց տանջողներին):
Կերպարները եւ դերասաններ համալրում են պատմությունը: Առաջնորդ Ջեքը (Մեթյու Ֆոքս), խորամանկ Քեյթը (Էվանջելին Լիլլի), խարիզմատիկ Սոյերը (Ջոշ Հոլոուեյ), իմաստուն Լոքքը (Թերրի Օ'Քուին), բարեսիրտ Հյուգոն(Խորխե Գարսիա) եւ շատ-շատերը… Սերիալը ձեզ կերպարների մեծ ցանկ է ընձեռնում, որոնցից դուք կարող եք ընտրել, թե ում երկրպագել: Ամենակարեւորն այն է, որ կերպարները բոլորն էլ եռանդուն են եւ գրավիչ՝ առանց բացառության:
Իզուր չէ, որ ես անվանեցի սերիլաը հանելուկ. եթե հիմնականում սերիալներն ինտրիգ են առաջացնում մեկ անգամ ամբողջ եթերաշրջանում, ապա Lost-ի յուրաքանչյուր սերիա հանդիսանում է ինտրիգա, իսկ ամեն եթերաշրջանի վերջում,երբ մտածում ես, որ պատասխանը գտել ես, շոուն մի այնպիսի գլուխգործոց է անում,որ հանդիսատեսը ապշած է մնում:
Սերիալում կարմիր թելով ընթանում է 4 8 15 16 23 42 թվերի հաջորդականությունը: Այս թվերը չեն թողնի ձեզ հանգիստ եւ կհանդիսանան անքնության պատճառ:
Սերիալը մանրամասն նկարագրում է առօրյաից դուրս մարդու բնույթն ու էությունը՝ ցույց տալով իր ամբողջ ներքին աշխարհը:
Եթե բոլորը ներկայումս մտածում են այն հարցի շուրջ, թե ինչպես է վերջանալու «Գահերի խաղը», ապա Lost-ի դեպքում, այդ հարցը մինչև վերջին պահը անհայտ էր:
Ես, նույնիսկ, հիշում եմ, որ վերջին եթերաշրջանի պրեմիերայից առաջ, ռուսական Առաջին ալիքում դուրս եկավ Ալեքսանդր Գորդոնի հաղորդումը (շատ ազդեցիկ գործիչ, ռուսական հեռուստաընկերությունում), որտեղ քննարկվում էր, թե ինչու է հանրությունը այդքան հիացած Lost-ով եւ ինչ ավարտ կունենա այս պատմությունը:

Lost-ը հիասքանչ սերիալ է, որը միաժամանակ ընդգրկված է այն սերիալների ցուցակում, որոնք բարձրացրեցին սերիալները նոր մակարդակի վրա՝ այսպիսով ձեռնոց նետելով մյուս ֆիլմերին:
Բարի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:50, 16 սեպտեմբերի
Էլոն Մասկի մայրը քնում է որդու ավտոտնակում. «Գլխավերևում տանիք ունենալն արդեն իսկ շքեղություն է»10:25, 16 սեպտեմբերի
6 մլն դոլար ադամանդներով և ընդամենը 1 եվրո փոխհատուցում. Ինչպես ավարտվեց Քիմ Քարդաշյանի աղմկահարույց փարիզյան դրաման09:00, 16 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 սեպտեմբերի
Մարգարիտներն այլևս դասական չեն. սեզոնի գլխավոր զարդարանքը անճանաչելիորեն փոխվում է22:31, 15 սեպտեմբերի
Շքեղ ամուսնության առաջարկներ, որոնք ավարտվել են աղետով21:28, 15 սեպտեմբերի
499 դոլար արժողությամբ Dyson ատամի խոզանակը վերածվել է տեսախցիկի. լուսանկարիչը տարօրինակ փողոցային լուսանկարահանում է բեմադրել20:22, 15 սեպտեմբերի
Ինչպես մեծացնել միլիարդատիրոջ. Goldman Sachs-ը ամենահարուստ ընտանիքների երեխաներին փողի, ժամացույցների և իշխանության մասին դասընթաց է առաջարկում19:22, 15 սեպտեմբերի
Դուբայը՝ ինչպիսին դուք այն երբեք չեք տեսել. քաղաքի նոր սեզոնի ուղեցույց17:44, 15 սեպտեմբերի
Խաչիկը պատրաստվում է ամենաքաղցր տոնին․ Գաթայի փառատոնը 10 տարեկան է16:22, 15 սեպտեմբերի
Գլամուրը վերադարձել է. Carolina Herrera-ն 80-ականներից ոգեշնչված շքեղ շոու է կազմակերպել15:30, 15 սեպտեմբերի
Որտե՞ղ դիմագրավել աշխարհի վերջը. Գիտնականները անվանել են Երկրի վրա լավագույն վայրը14:51, 15 սեպտեմբերի
Գանգուրներ զրոյական ձգողականության պայմաններում. NASA-ի տիեզերագնացը ցույց է տալիս, թե ինչպես է խնամում իր մազերը ուղեծրում