Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջենները կրքոտ լուսանկարով գովազդել են իրենց նոր` KKW X KYLIE կոսմետիկան:
Իր Instagram-ում եւ Twitter-ում 38-ամյա հայուհին հրապարակել է լուսանկար, որում նա քրոջ հետ է։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը, ինչպես արդեն գրել էինք Լոս Անջելեսում մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին։ Այն կազմակերպել էր Variety հայտնի հրատարակչությունը։
The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը սկսել է համագործակցել Cut50-ի հետ։ Սա բապտիստական կազմակերպություն է, որը բանտարկյալներով է զբաղվում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում: Կազմակերպությունն աշխատում է Ջարեդ Քուշների հետ եւ հույս ունի Սպիտակ տան ուշադրությունը գրավել բանտերի խնդրի վրա ու պնդել երկրում բանտային լուրջ բարեփոխումների անցկացումը:
Իր ելույթի ժամանակ Քիմը չկարողացավ չխոսել Քանյե Ուեսթի մասին, ով հայտնի է ԱՄՆ ներկա նախագահ՝ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, չնայած վերջերս ռեփերը հայտարարել է, որ այլեւս չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Քիմը որոշել է հիշել Քանյեի եւ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։
Ես տեսնում եմ, որ Քանյեին չեն հասկանում, նա բարդ կերպով է բացատրում եւ, ընդհանրապես, նա վատ զրուցակից է։ Երբ մենք զրուցում ենք քաղաքականության մասին մեր տեսակետները համընկնում են։ Ընդհանրապես նա ապաքաղաքակացված է։ Նրան պարզապես դուր է գալիս Թրամփի անձը, սակայն նա չի խորանում քաղաքականության մեջ։ Այնպես, որ ես ստիպված էի մի փոքր դաստիարակել նրան։ Սակայն ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ ես կարող եմ հանգիստ ապրել մի մարդու հետ, որն ուրիշ կարծիք ունի», - հայտարարել է հայուհին։
Լուսանկարները՝ Getty, REX, Shuttesrtock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը