Շնորհավորում եմ Հարի Փոթերի կախարդական աշխարհի բոլոր ֆանատներին այդ զարմանալի պատմության նոր շրջադարձի առիթով: Նոյեմբերի 15-ից կինոթատրոներում ցուցադրվում է «Ֆանտաստիկ գազանների» շարունակությունը՝ «Գրին-դե-Վալդի հանցագործությունները» ենթավերնագրով:
Գելերտ Գրին-դե-Վալդը փախչում է բանտից եւ սկսում է իրագործել աշխարհը նվաճելու իր նենգ ծրագրերը, իսկ պրոֆեսոր Դամբլդորը Նյուտ Սքամանդերին ուղարկում է՝ Գելերտին որսալու համար: Նյուտին են միանում ինչպես հին հերոսներ առաջին մասից, այնպես էլ նորերը. թե այս պատմությունը ինչ ընթացք և ավարտ կունենա, դուք կիմանաք՝ ֆիլմը դիտելով, իսկ մենք հիմա կփորձենք վերանայել այս նկարը՝բնականաբար առանց սփոյլերների: Նշենք ֆիլմի գլխավոր պլյուսներն ու մինուսները:
Պլյուսները
Առաջինը, որ ուզում եմ նշել՝ դերասանական խաղն է: Էդդի Ռեդմմեյնը Նյուտի կերպարում, ինչպես միշտ, հմայիչ է իր համեստության եւ անփութության մեջ. դա հատկապես նկատելի է, երբ նա փորձում է հաճոյախոսություն անել, բայց փախցնում է հայացքը:
Ֆիլմի դերասանական կազմին միացել են Ջուդ Լոուն եւ Ջոննի Դեպպը: Միայն ասել, որ այս երկու դերասանները հրաշալի են իրենց կերպարների մեջ, նշանակում է ոչինչ չասել: Եթե մենք Դեպին մեկ րոպե տեսել ենք առաջին մասի վերջում, ապա արդեն երկրորդ մասում նա ամբողջովին բացահայտվեց, եւ նրա խաղը հոյակապ էր: Ամենակարեւորն այն է, որ Դեպը չի խաղում Կապիտան Ջեքի կերպարի հերթական տարբերակը: Ջուդ Լոուին տալով Դամբլդորի դերը՝ ֆիլմի հեղինակները խփեցին ճիշտ նշանակետին:
«Հարի Փոթերի» ֆանատները Ջուդի մեջ անմիջապես ճանաչեցին իսկական Դամբլդորին: Լոուի կերպարի մեջ անգամ նկատվում են Ռիչարդ Հարիսի նոտաներ, որը խաղում էր Դամբլդորի դերը Փոթերի առաջին երկու մասերում: Հեքիաթային մթնոլորտը ֆիլմի ևս մեկ պլյուսն է. եթե Հարիի ֆիլմերում մենք տեսնում էինք կախարդանքը որոշակի տեղանքում, ապա այստեղ մեզ ցույց են տալիս, որ կախարդանքն ապրում է ամբողջ աշխարհում: Ակնհայտ է, որ 200 միլիոն բյուջեն իզուր չի ծախսվել:
Մինուսներ
Անկեղծ ասած, ես սրտանց չէի ուզում նույնիսկ նկատել ֆիլմի մինուսները, քանի որ այս կախարդական աշխարհը անձամբ ինձ համար շատ բան է նշանակում, բայց պետք է լինել օբյեկտիվ: Որոշ տեղերում ֆիլմը շատ ձգձգված է՝ հերոսների մեծ թվի պատճառով, որոնցից մի քանիսին կարելի էր հանգիստ հեռացնել ֆիլմից, եւ ոչինչ չէր փոխվի: Սյուժետային որոշ դրվագներ ևս պարզապես անիմաստ են: Ամենամեծ մինուսը. հեղինակները կարծես թե դիտավորյալ փորձել են զրկել ֆիլմն ինքնուրույնությունից: Այո, այն կախարդանքի տիեզերքում է, բայց դեռ առաջին մասում «Ֆանտաստիկ գազանները» ցույց տվեցին, որ կախված չեն Հարի Փոթերից, ապա ինչո՞ւ երկրորդ մասում ֆիլմն այդպես ջանադրաբար փորձում են կախվածության մեջ դնել: Ֆիլմի մեջ բազմաթիվ հղումներ կան միմիայն հղումների համար: Օրինակ, մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է Նիկոլաս Ֆլամելը հայտնվում ֆիլմում:
Ամփոփենք
Ֆիլմը, նույնիսկ հաշվի առնելով մինուսները, շատ լավն է, եւ իսկական նվեր է մոգական աշխարհի ֆանատների համար: Այն լրացնում է տիեզերքը և ընդարձակում նրա սահմանները, նաեւ տալիս է որոշակի պատասխաններ մի քանի հնացած հարցերի: Միեւնույն ժամանակ, ֆիլմը շատ մռայլ է, անկեղծ լինեմ, ես ինքս զարմացա (լավ իմաստով) մի քանի դրվագի վրա՝ մտածելով, թե սա այլեւս ընտրյալ տղայի հեքիաթային աշխարհը չէ:
Բնականաբար, ֆրանչայզի ֆիլմերը հասունանում են, քանի որ նրա ֆանատները, որոնք կինոթատրոն էին գնում երեխա ժամանակ, հիմա արդեն իրենց երեխաներին են դաստիարակում, եւ հեղինակներն այս փաստը հաշվի են առել: Եվ որքան հիանալի էր, երբ մի քանի րոպեով մեզ ցույց տվեցին Հոգվարցը, այդ վիթխարի ամրոցն իր տեղանքով, կարոտից փշաքաղվեցի, ու սիրտս ջերմացավ: Հիշեցի, թե ինչպես երեխա ժամանակ բոլորը երազում էին այն բաղձալի նամակը կախարդության դպրոցից:
Բարի դիտում
Նորայր Նազարյան
P.S. Ֆիլմի ավարտն այնպիսին է, որ ծնոտդ կախ է ընկնում: Բայց հետո սառը գլխով մտածում ես... Օք, հեղինակնե՛ր, դուք մեզ ներկայացրիք ֆիլմը, եւ այն զիլ էր, բայց դուք կկարողանա՞ք պատմությունը մինչեւ վերջ հասցնել, թե՞ ... Հուսով եմ՝ կհաջողվի, քանի որ մեզ դեռ սպասում են«Ֆանտաստիկ գազանների» երեք նոր մասեր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը